Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Լոնդոնում եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներին։
«Ինձ համար կարևոր էր Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ զրույցը: Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն գործուն և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց ընդառաջ։ Ես առիթն օգտագործեցի՝ կողմերին նման կոչով դիմելու համար»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով՝ Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հաստատման ճանապարհին։ Ըստ Շոլցի՝ «այն երկար կտևի ու երկարաժամկետ լավ համագործակցություն կապահովի հարևան երկրների համար»: