Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա լրագրողներին հայտնել է, որ հրավեր է ուղարկվել Երևան։
«Մուխթար Բաբաևը (COP29-ի նախագահ) հրավերով նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին»,- ասել է Հաջիևը։
Նա շեշտել է, որ COP29-ը համաշխարհային նախաձեռնություն է: «Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է Հաջիևը։