Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը պատրաստ է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը պատրաստ է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան պատրաստ է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ: 
 
Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ Պեկինում կայացած հանդիպման  գլխավոր թեման դարձել է պատերազմն Ուկրաինայում: Կուլեբան հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ՌԴ հետ, եթե «Ռուսաստանը պարկեշտորեն մոտենա առաջարկին»: Ըստ նրա՝ առայժմ Պուտինի կողմից պատրաստակամություն չի նկատվում:
 
«Ռուսական ագրեսիան կործանել է աշխարհը և դանդաղեցրել զարգացումը: Պատերազմի ամեն նոր օրը դառնում է մարդասիրական օրենքների խախտում և արդարադատության հետագա խեղաթյուրում: Անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտել Ուկրաինայի դեմ պատերազմը, հաստատել խաղաղություն և վերականգնել մեր երկիրը»,- նշել է Կուլեբան: 
 
Հանդիպման ընթացքում նաև շեշտվել է այն, որ Չինաստանը կարող է նպաստել պատերազմի դադարեցմանը:
 
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան