Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների շարունակական օկուպացիան, մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, — հայտարարում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Միացյալ Նահանգների առաքելությունը։
«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների շարունակվող օկուպացիան։ Ռուսաստանի կողմից Վրաստանի նշված շրջանների օկուպացիան, ինչպես նաև Ուկրաինայի դեմ նրա ագրեսիվ պատերազմը խախտում է նրա միջազգային պարտավորությունները և հակասում ԵԱՀԿ պարտավորություններին։ Մենք լիովին պաշտպանում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է հայտարարության մեջ։