Ղարաբաղի կարգավիճակը մնում է չկարգավորված խնդիրներից մեկը. Փաշինյան

Ղարաբաղի կարգավիճակը մնում է չկարգավորված խնդիրներից մեկը. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չկարգավորված խնդիրներից մեկը: Այս մասին Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը մինչեւ վերջ լուծված չէ, բայց կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշեց, որ Ղարաբաղում հակամարտությունը դեռ կարգավորված չէ:

«Իհարկե, մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, այս հարցի շուրջ »,- ասաց Փաշինյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: