Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Տաբածղուր գյուղ տանող մուտքի ճանապարհի վերականգնումն ակտիվ փուլում է։

Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին և նրա տեղակալ Գիորգի Տաբատաձեն։

Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ծրագրի շրջանակներում ճանապարհի 4,5 կմ հատվածում կկազմակերպվի երկշերտ ասֆալտբետոնապատ, մոտակա ջրահեռացման ուղիներն ու ջրատար խողովակ-կամուրջները։  Նրանց խոսքով, նշված գյուղում առաջին անգամ է իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնում։ Վերանորոգված ճանապարհն ապահովում է տեղի բնակիչների և զբոսաշրջիկների հարմարավետ տեղաշարժը։ Տաբածղուրի տանող Ախալքալաք-Բորժոմի կապող ճանապարհի վերականգնումը սկսվել է 2020 թվականին, իսկ առաջին փուլում իրականացվել է Բալանտի գյուղի և Չիխարուլի ճանապարհի վերականգնումը։ Ճանապարհային ենթակառուցվածքի նախագծի շրջանակներում կկառուցվի մինչև 12 կմ երկարությամբ ճանապարհահատված։

«Տաբածղուրի գյուղում կա մի գեղեցիկ լիճ, որտեղ  այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ, նորացված ճանապարհային ենթակառուցվածքը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Բորժոմիի մունիցիպալիտետի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին։

Ճանապարհների վերականգնման աշխատանքները համաֆինանսավորվում են Լեռնային հիմնադրամի և տեղական բյուջեի միջոցներով։