Ավելի քան 150.000 լարի 11 գյուղերի արտաքին լուսավորության համար -Ախալցխա

Ավելի քան 150.000 լարի 11 գյուղերի արտաքին լուսավորության համար -Ախալցխա

Ախալցխայի մունիցիպալիտետի 11 գյուղերում նախատեսվում է տեղադրել արտաքին լուսավորություն, որի համար նախատեսում են ծախսել ավելի քան 150 հազար լարի։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։

Արտաքին լուսավորության աշխատանքների պետական ​​մրցույթը հայտարարվել է երկու փուլո Անդայում, Անդրիածմինդայում, Խեոթում, Մուսխում և Ուրավելում արտաքին լուսավորության վրա նախատեսվում է ծախսել մինչև 65000 լարի, իսկ Զիկիլիա, Ածղուրի, Թիսելի, Տղեմլանա, Գիորգիծմինդա և Ծնիսի գյուղերում՝ մինչև 90.000 լարի։

Ախալցխայի քաղաքապետարանից հայտնում են, որ գումարի մի մասը հատկացվելու է տեղական բյուջեից, մի մասը՝ կենտրոնական բյուջեից։

Երկու գնումների համար էլ առաջարկները կընդունվեն սեպտեմբերի 14-ից 17-ը։