Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը. Միլլեր

Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ:

«Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը: Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջերս տեղի ունեցած առաջընթացը, այդ թվում ՝ սահմանազատման վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը:

Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ընդլայնվող հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի, ներդրումների և կրթության ոլորտներում համագործակցությունը»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը բարգավաճ, ժողովրդավար և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին: