ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Կոբախիձեի հետ, հանդիպումից հետո նախատեսված են նաև հայտարարություններ լրատվամիջոցների համար: