Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանում Վրաստանի մասին ելույթով հանդես կգա Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Եվրախորհրդարանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին եվրոպացի խորհրդարանականներին կներկայացնի զեկույց՝ «Ժողովրդավարական հետընթաց և քաղաքական բազմակարծության սպառնալիքները Վրաստանում»։
Նաև Ջոզեֆ Բորելը կխոսի Մոլդովայի մասին և կներկայացնի զեկույց՝ «Առաջիկա նախագահական ընտրություններից առաջ Մոլդովայի դիմադրողականությունն ընդդեմ ռուսական միջամտության» վերնագրով։ Նաև, օրակարգի համաձայն, Եվրախորհրդարանի նստաշրջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ բանավեճից հետո Եվրախորհրդարանի պատգամավորները կընդունեն համապատասխան բանաձեւեր։
Ժոզեֆ Բորելի ելույթը Եվրախորհրդարանում կսկսվի տեղական ժամանակով ժամը 15:00-ին։