ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը երկու երկրների համար:

Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը և գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին: