ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացման գործում. Թերեզա Չերվինսկայան՝ Փաշինյանին

ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացման գործում. Թերեզա Չերվինսկայան՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայային:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:

Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:

Այս համատեքստում կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը:

Մտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ: