Բորժոմիում ավարտվել են Մեսխեթիի թիվ 29, Ռուսթավելիի 7, Վաշլովանիի 52 և Աղմաշենեբելի թիվ 22 բնակելի տան տանիքի վերանորոգումը։ Իսկ Բակուրիանիում Գոդերձի Չոխելի N86-ում ընթանում են տանիքի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկություն է տարածում Բորժոմիի քաղաքապետարանը։
Նրանց տեղեկություններով՝ ենթակառուցվածքի նախագիծն իրականացվել է Բորժոմիի քաղաքապետարանի համատիրությունների զարգացման խթանման ծրագրի շրջանակներում։
«Ըստ նախագծի՝ ապամոնտաժվել է հին տանիքը, վնասված փայտյա շինությունները փոխարինվել են նորերով, տեղադրվել է նոր տանիք։ Վաշլովանի N 52-ում տանիքի վերականգնմանը զուգահեռ իրականացվել են շենքի ամրացման աշխատանքներ, իսկ Ռուսթավելի N7-ում վերանորոգվել է նաև ճակատը»,- ասվում է տեղեկատվության մեջ։