Վրաստանում «Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով։ Սոցցանցից օգտվողները գրում են, որ կամ ընդհանրապես ինտերնետ չեն ստանում, կամ կարող են կապվել միայն երկար ուշացումով։
Ինչպես հայտնել են «Մագթի» ընկերությանը, այս փուլում իրենք գիտեն, որ վնասը գլոբալ է, և աշխատանքներ են տարվում խնդրի վերացման ուղղությամբ։