Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թեա Ծուլուկիանին և ԵԽ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Թամար Թալիաշվիլին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահն ու գլխավոր քարտուղարը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Վրացական երազանք» կուսակցությունը։
Նրանց խոսքով, զրույցի ընթացքում շոշափվել է վրացական պատվիրակության լիազորությունների ճանաչման թեման եւ ընդգծվել համագործակցության կարեւորությունը։
«Վրացական պատվիրակությունը հանդիպմանը նշել է, որ նոր ընտրությունների անցկացման վերապահումը կարմիր գիծ է Վրաստանի իշխանությունների համար»,- ասվում է զեկույցում։