Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ հավասար պայմաններով, և եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նաև զգուշացրել. «Եթե նրանք չցանկանան մեզ հետ գործարք կնքել հավասար պայմաններով, մենք կշարունակենք գնալ մեր սեփական ճանապարհով»: Փեզեշքիանի խոսքը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ առաջիկայում սպասվում է Իրան-ԱՄՆ պատվիրակությունների միջև պաշտոնական բանակցությունների ևս երկու փուլ, առաջինը՝ Ժնևում, երկրորդը՝ ապրիլի 26-ին՝ Օմանում:
Պարբերականը հիշեցնում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունները սկսվել են Օմանում՝ ապրիլի 12-ին։ Երկրորդ հանդիպումը Հռոմում է եղել, և ԱՄՆ վարչակազմն այդ բանակցություններում առաջընթաց է գրանցել։