Վենսը Հնդկաստանին կոչ է արել գնել ամերիկյան F-35 կործանիչներ

Վենսը Հնդկաստանին կոչ է արել գնել ամերիկյան F-35 կործանիչներ


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հնդկաստանի հետ պաշտպանական համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել: Հնդկաստան կատարած այցի շրջանակում նա կոչ է արել Նյու Դելիին գնել ամերիկյան F-35 կործանիչներ։

Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հնդկաստանին յուրացնելու գազի և օգտակար հանածոների պաշարները։ ԱՄՆ փոխնախագահը նաև առաջարկել է քննարկել հնդկական շուկա ամերիկյան ապրանքների մուտքի համար որոշ խոչընդոտների վերացումը:

«Ես կարծում եմ, որ 21-րդ դարի ապագան կորոշվի ԱՄՆ-ի և Հնդկաստանի գործընկերության ամրությամբ», — լրագրողների հետ զրույցում ասել է Վենսը: