Պակիստանը հարվածներ է հասցրել Ջամմու և Քաշմիրին

Պակիստանը հարվածներ է հասցրել Ջամմու և Քաշմիրին


Ջամմուի և Քաշմիրի հնդկական մի քանի շրջան Պակիստանի կողմից զանգվածային հրետակոծությանն է ենթարկվել, հաղորդում է Hindustan Times-ը։ Հարձակման թիրախում են հայտնվել Ուրի, Փունչ և Կուպվարա շրջանները, որոնք գտնվում են վերահսկողության գծի երկայնքով։

Այդ շրջանների քաղաքներում էլեկտրականություն անջատված է, աշխատում են շչակները։

Հնդկական PTI գործակալությունը հաղորդել է Պակիստանի կողմից Սրինագար օդանավակայանի վրա անօդաչուներով հարձակման մասին։

Reuters-ն, իր հերթին, տեղեկացրել է օդանավակայանի տարածքում 10 պայթյունի մասին։