Մեծ ցավով տեղեկացանք մեր հայրենակից, ՀՀ նախկին պետնախարար և ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մահվան մասին։ Վահան Շիրխանյանը, լինելով Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանից, իր ողջ կյանքը նվիրեց հայրենիքի շահերին՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի պետականության կայացման և պաշտպանունակության ամրապնդման գործում։
Նրա կյանքի ուղին և անձնական հատկանիշները մեծ հարգանք էին ներշնչում բոլորիս։
Այս ծանր կորստի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վահան Շիրխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Խորին ցավակցությամբ՝
«Ջավախք ժողովրդական շարժում» ՀԿ նախագահ Նորիկ Կարապետյան
«Ջավախք» հասարակական կազմակերպություն նախագահ Ստեպան Հակոբյան
«Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կոնտրոնի տնօրեն ` Էդուարդ Այվազյան