Այսօր Ախալցխայի երիտասարդական խորհրդի անդամները մեկնեցին երիտասարդական ճամբար Երիտասարդական գործակալության և Ախալցխայի քաղաքապետարանի աջակցությամբ։
Թեմատիկ ճամբարը անցկացվում է հունիսի 6-ից 9-ը Քութաիսիի միջազգային համալսարանում՝ «Երիտասարդական միջոցառումների աջակցության ծրագրի» շրջանակներում։
Ճամբարի ծրագիրը բաղկացած է 4 օրից։ Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու իրենց հետաքրքրող բազմազան կրթական, մարզական և ժամանցային միջոցառումների։
Ճամբարին մասնակցում են Ախալցխայի քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի 10 երիտասարդներ։ Մեկնելուց առաջ մասնակիցներին դիմավորեցին Ախալցխայի քաղաքապետի տեղակալներ Իլյա Զարդիաշվիլին, Ռուբեն Կարապետյանը և մշակույթի ծառայության ղեկավար Քեթևան Միշվելիձեն և մաղթեցին նրանց հետաքրքիր ու բովանդակալից օրեր։
Ճամբարի նպատակն է. խթանել երիտասարդների անձնական և սոցիալական կարողությունների զարգացումը՝ օգտագործելով ոչ ֆորմալ կրթության մեթոդներ, խթանել և խրախուսել երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը, դրական արժեքները և սոցիալական պատասխանատվությունը, ինչպես նաև բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը ակտիվ քաղաքացիության, մասնակցության և հայրենասիրական արժեքների վերաբերյալ։
Ախալցխայի երիտասարդական խորհրդի անդամները մեկնեցին երիտասարդական ճամբար
