Ախալցխայի Արվեստի դպրոցում անցկացվեց տարեվերջյան ցուցահանդես։ Աշակերտների և ուսուցիչների աշխատանքները դիտելու էին եկել նահանգապետի վարչակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Նահանգապետի տեղակալ Սերգի Մուսկուդիանին, քաղաքապետի առաջին տեղակալ Իլյա Զարդիաշվիլին, քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն և քաղաքապետարանի մշակութային ծառայության ղեկավար Քեթևան Միշվելաձեն արվեստի դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին հաջողություն մաղթեցին։
Ցուցահանդեսին ներկայացված էին ձեռագործ իրեր, նկարներ, հուշանվերներ, կտորից, ճենապակուց, կավից, ապակուց և փայտից պատրաստված աշխատանքներ։
Արվեստի դպրոցի աշխատանքը և ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները ամփոփեց Ախալցխայի արվեստի դպրոցի տնօրեն Նանա Նաթենաձեն։
Դպրոցն ունի 370 աշակերտ, որոնք ուսումնասիրում են գծանկարչություն, գեղանկարչություն, խճանկար, մոդելավորում և կիրառական արվեստ, ինչպես նաև կոմպոզիցիա, քանդակագործություն, էմալ, կերամիկա և կտոր։ Արվեստի դպրոցում ուսման վարձը ամբողջությամբ ֆինանսավորվում է Ախալցխայի քաղաքապետարանի կողմից։
Ախալցխայի արվեստի դպրոցը անցկացրեց տարեվերջյան ցուցահանդես
