Ախալցխայի մունիցիպալիտետի Սազել գյուղի թիմը հաղթեց քաղաքային վոլեյբոլի մրցաշարում

Ախալցխայի մունիցիպալիտետի Սազել գյուղի  թիմը հաղթեց քաղաքային վոլեյբոլի մրցաշարում

Ախալցխայի մունիցիպալիտետում քաղաքային առաջնության շրջանակներում անցկացվեց վոլեյբոլի մրցաշար:

Սազել գյուղի թիմը գրավեց առաջին տեղը, դպրոցի ուսուցիչների թիմը՝ երկրորդ տեղը, իսկ Ցղալթբիլայի թիմը՝ երրորդ տեղը: Հաղթողներին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը շնորհեց վկայականներ, մեդալներ, գավաթներ և դրամական մրցանակներ:

Մրցույթը տեղի ունեցավ Ախալցխայի թիվ 5 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որին մասնակցեցին 18 տարեկանից բարձր տղամարդիկ: