Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները 50 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել: Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանը, Կրեմլի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել՝ հունիսի 22-ից հետո շարունակելու Կիևի հետ բանակցությունները:
Օրակարգում է եղել Իրան-Իսրայել էսկալացիան: Վլադիմիր Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը, հայտարարել կարգավորման նպատակով միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին:
Դոնալդ Թրամփն անչափ մտահոգիչ է որակել ստեղծված իրավիճակը, սակայն արդյունավետ համարել Իրանին իսրայելական հարվածները: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ամերիկացի բանակցողները պատրաստ են վերսկսել Իրանի հետ միջուկային քննարկումները։
Հեռախոսով զրուցել են նաև Իրանի և Թուրքիայի նախագահները: Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ Իսրայելի հարձակումները կարող են հակամարտության մեջ ներքաշել ամբողջ տարածաշրջանը։ Նրա կարծիքով՝ Բենիամին Նեթանյահուն փորձում է խափանել միջուկային բանակցությունները և ուշադրություն շեղել Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանությունից:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։
Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով