Կարծես թե վերջ՝ Իսրայել-Իրան պատերազմն ավարտվեց: Հրադադարի համաձայնության մասին առաջինը հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հաստատեց՝ հրադադարն արդեն մտել է ուժի մեջ, սակայն երկու ժամ անց Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն Իրանին մեղադրեց հրադադարը խախտելու համար և խոստացավ խիստ արձագանքել՝ հարվածներ հասցնելով Թեհրանին։ Իրանական կողմը հերքում է նոր հրթիռակոծության լուրերը՝ պնդում է՝ չի խախտել հրադադարը։ Արդեն կան միջազգային առաջին ողջույնները հրադադարի վերաբերյալ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։
Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով