Անօրինական անտառօգտագործման խախտումներ Սամցխե-Ջավախքում

Անօրինական անտառօգտագործման խախտումներ Սամցխե-Ջավախքում

Անցյալ ամիս Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է անօրինական անտառօգտագործման 20 դեպք, հաղորդում է Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտը: Նույն աղբյուրի համաձայն, հունիսին Վրաստանում գրանցվել է անօրինական անտառօգտագործման ընդհանուր առմամբ 123 դեպք:

Դեպարտամենտի տվյալներով՝ 74 խախտում վերաբերում է փայտանյութի անօրինական հատմանը և տեղափոխմանը, իսկ 49-ը՝ տեխնիկական կանոնակարգերի և անօրինական սղոցարանների գործունեության խախտմանը: