Ախալցխայում բացվում է նոր բասկետբոլային մարզադահլիճ
Ախալցխայում հոկտեմբերի 10-ին կբացվի նոր բասկետբոլային մարզադահլիճը։ Բացման օրը՝ ժամը 15:00-ին, նոր մարզադահլիճում Ախալցխայի թիմը կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Բաթումիի թիմի դեմ, որը Վրաստանի Սուպերլիգայի գործող չեմպիոնն է։ Կազմակերպիչները բոլոր մարզասերներին հրավիրում են ներկա գտնվելու հանդիպմանը և միասին աջակցելու Ախալցխայի թիմին։
