Իրանի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Մուջանին կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ սոցիալական ցանցերում արված հայտարարությունների կապակցությամբ: Իրանցի դիվանագետն արդեն նախարարությունում էր: Արտգործնախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվտիսիաշվիլին Իրանի դեսպանին բացատրել է, որ սոցիալական ցանցերում իր արած հայտարարությունները դուրս են գալիս դիվանագիտական գործունեության շրջանակներից: Նախարարի տեղակալի…
