
ՌԴ ռազմական ավիացիային հասցված վնասը կազմում է 7 մլրդ դոլար. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է Ռուսաստանում թիրախներին անօդաչու թռչող սարքերի հարվածները: Գերատեսչության տվյալներով՝ «Սարդոստայն» կոդային անվանումով գործողության արդյունքում ռուսական ռազմավարական ավիացիային հասցվել է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։ Ծառայությունը հայտնել է նաև, որ հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի հիմնական օդանավակայաններում տեղակայված թևավոր հրթիռակիրների մոտ 34%-ը։ Ուկրաինական կողմը խոստացել է հատուկ գործողության լրացուցիչ մանրամասներ հրապարակել…