հոկտեմբերի 05 | 20:53Հոկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արեւմտահայերէն լուրեր
հոկտեմբերի 05 | 20:53Հոկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արեւմտահայերէն լուրեր
հոկտեմբերի 05 | 20:53Հոկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արեւմտահայերէն լուրեր
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ծանոթացման հանդիպում է ունեցել Վրաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սոտիրիա Թեոհարիդիսի հետ։ Այս մասին հայտնել է Արտաքին գործերի նախարարությունը։ Նրանց խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հունաստանի միջև համագործակցության արդիական հարցերը և հեռանկարները։ «Շեշտադրվել են երկու երկրների միջև պատմական և միջմարդկային կապերը, որոնք էապես որոշում…
Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը: Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին:…
Սեպտեմբերի 28-30-ը Եվրոպոլի կենտրոնակայանում կայացել է Եվրոպայի ոստիկանության ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Եվրոպոլում ՆԳՆ ներկայացուցիչ Արա Ֆիդանյանը։ Համաժողովի նպատակն էր անվտանգության սպառնալիքների դիմակայումը և իրավապահ համակարգերի միջև միջազգային համագործակցության ընդլայնումը։ Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող կիբեռհանցագործությունների,…
Բրազիլացի սենատոր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից Ֆլավիու Բոլսոնարուն և գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հոկտեմբերի 25-ին կմրցեն Բրազիլում նախագահի ընտրության երկրորդ փուլում։ Երկուսն էլ մեծամասնություն չեն ստացել առաջին փուլում, որը տեղի է ունեցել կիրակի։ Բոլսոնարուն ասել է, որ «շատ ուրախ է առաջին փուլում իր հաղթանակով և երկրորդ փուլ անցնելով»։ Մինչդեռ գործող…
Բրիտանական Ֆեյրֆորդ ռազմաբազայում տեղի ունեցած կասկածելի միջադեպից մեկ շաբաթ անց ԱՄՆ-ն դուրս է բերել այնտեղ տեղակայված մարտական ինքնաթիռները: Կիրակի՝ հոկտեմբերի 4-ին, Պենտագոնը հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ Ֆեյրֆորդի թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղակայված բոլոր B-1 ռմբակոծիչները, որոնք օգտագործվել են Իրանի դեմ հարվածներում, վերադարձել են ամերիկյան բազաներ։ Սեպտեմբերի 27-ին բրիտանական բազայի տարածքում հայտնաբերվել էր երեք սպիտակ…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների առողջության և բարեկեցության, նրանց զարգացման ու պաշտպանության, ինչպես նաև ընտանիքների առողջապահական աջակցության ուղղություններով իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ «Երեխաների առողջության և բարեկեցության ապահովումը մեր քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ երկարամյա և…
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից: Հոկտեմբերի 5-ին նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները…
Թեհրանում ընթանում է Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թեհրանում մեկնարկել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի պաշտոնական հանդիպումները: Կայացել էր Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:
Հյուսիսային Կորեան Վոնսան քաղաքից բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ` հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հարավկորեացի և ճապոնացի զինվորականներին։ Հարավային Կորեայի հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռն անցել է ավելի քան 700 կիլոմետր: Սեուլն ուժեղացրել է վերահսկողությունը հրթիռների հետագա փորձարկումների նկատմամբ և նախազգուշացրել, որ հետախուզական տեղեկատվություն կփոխանակի ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ: Ճապոնիայի առափնյա պահպանությունն էլ…
Մոլդովայի իշխանությունները հայտնել են, որ հոկտեմբերի 3-ի առավոտյան երկրի օդային տարածքը կարճ ժամանակահատվածում խախտել են 5 օդային թիրախ` երեք հրթիռ և երկու ԱԹՍ։ Նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրի օդային տարածք մտած հրթիռները «Բանդերոլ» թևավոր հրթիռներ են: Երկրի միանգամից մի քանի շրջաններում հայտնել են պայթյունների մասին, ինչից հետո ոստիկանությունն ու բանակը սկսել են ուսումնասիրել…
Միջազգային համաժողովների մասնակցությունը լավ առիթ է գործընկեր ֆինանսների նախարարների և այլ գործընկերների հետ հանդիպելու՝ փորձի փոխանակման և բարեկամական հարաբերությունների հաստատման տեսանկյունից։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Այս համատեքստում Դոհայում առիթ ունեցա նաև հանդիպելու Կատարի ֆինանսների նախարար Ալի բին Ահմեդ Ալ Քուվարիի, Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեի և Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Ջունհոնգ…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների զարգացման և այլ ոլորտներում ընթացիկ համագործակցությունը։ Փոխվարչապետը կարևորել է առողջապահական ապահովագրության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման ուղղություններով ՀՀ կառավարության և Գործակալության միջև…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշից: «Սաղմոս 5-ը՝ Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին»,- տեսանյութին կից՝ գրել է վարչապետը:
ԱշխարհՀՀ-ն կարող է դառնալ հաշտեցումների կենտրոն. Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականհոկտեմբերի 02 | 20:08
Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն առևանգման մասին ազդանշան է փոխանցել, ապա կորցրել կառավարումը: Ի վերջո ինքնաթիռը, որում գտնվել է 180 ուղևոր, վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ օդանավում որպես ուղևորներ գտնվող 2 այլ…
Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, տեղական ինքնակառավարման հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Եկատերինե Խուցիշվիլին և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը մասնակցել են Ախալքալաքի մշակույթի տանը վաստակաշատ ուսուցիչների պարգևատրմանը նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում Սերգի Մուշկուդիանին և Եկատերինե Խուցիշվիլին շնորհակալություն են հայտնել մանկավարժներին երկարամյա…
Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը վաստակաշատ մանկավարժներին պարգևատրել են շնորհակալագրերով։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները ուսուցիչներին շնորհակալություն են հայտնել կրթության ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում՝ Ուսուցչի ազգային մրցանակի շրջանակում։
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Սոսո Ռեխվիաշվիլին և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Էկատերինե Խուցիշվիլին Ադիգենիի մունիցիպալիտետի հանրային դպրոցների վաստակաշատ ուսուցիչներին հանձնել են շնորհակալագրեր։ Միջոցառման ընթացքում պարգևատրվել են մունիցիպալիտետի հանրային դպրոցների հինգ մանկավարժներ՝ Անգելինա Ծկրիալաշվիլին, Մաղվալա Բոճորիշվիլին, Մանանա Գելաձեն, Լիլի Թումանիշվիլին և Մաղվալա Բարբաքաձեն։ Պարգևատրման արարողությանը ներկա են եղել Ադիգենիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական…
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն ներկա է գտնվել Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը և պարգևատրել մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին։ Եզրափակչում միմյանց դեմ մրցել են «Նորչի Ադիգենի» և «Զարզմա» թիմերը։ Մրցաշարի հաղթող է դարձել «Նորչի Ադիգենի» թիմը։ Հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթով և Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից…
հոկտեմբերի 02 | 18:48ՆԱՏՕ-ն մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա. Ուիթաքեր
ՆԳ նախարարությունում հոկեմբերի 2-ին տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Քննարկմանը մասնակցում էին ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Օրակարգում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձան պաշտպանության» մասին օրենքում փոփոխություններ և…
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան առևտրի պալատի (AmCham Armenia) կազմակերպած Freedom 250: Shared Values, Shared Opportunities բարձրաստիճան հանդիպմանը: Միջոցառումը նվիրված էր ԱՄՆ անկախության 250-ամյակին և հայ-ամերիկյան երկկողմ տնտեսական ու տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմանը: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ իր ելույթում նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը ներկայացրել է…
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Եգիպտոսին 320 մլն դոլարի ռազմական օգնության ապասառեցման մասին որոշումը, որն ավելի վաղ արգելափակվել էր Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի գնահատման պատճառով: «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի որոշումն արտացոլում Է Եգիպտոսի նշանակությունն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի համա», — նշվում է հայտարարության մեջ, որը մեջբերում Է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով…
Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։ «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող, Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ ցանկանում եմ իմ շնորհակալությունն ու գնահատանքը հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը և պարոն Դամիեն Կոտիեին կատարված աշխատանքի և ներկայացված զեկույցի համար։ Մենք ի գիտություն ենք ընդունում զեկույցում ներկայացված հիմնական հանձնարարականները և,…
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի (Pacific Council on International Policy) նախագահ Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ: Սարգիս Խանդանյանը ողջունել է Հայաստան ժամանած հյուրերին, խոսել նորընտիր խորհրդարանի աշխատանքներից, ներկայացրել առաջնահերթությունները։ Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, խոսել…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող «միակողմանիորեն ազատել շրջանային դատարանի նշանակած ԱՄՆ դատախազին», — հաղորդել է Politico-ն՝ հղում անելով դաշնային դատավոր Սթենլի Բաստիանի որոշմանը: Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է Ռոջեր Ռոգոֆի հայցով, որին Սպիտակ տան ղեկավարը շրջանային դատարանի նշանակումից անմիջապես հետո հեռացրել էր Վաշինգտոնի Արևմտյան շրջանի դաշնային դատախազի պաշտոնից՝ նրան փոխարինելով Թրամփին հավատարիմ…
Հոկտեմբերի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Հանձնաժողովին տրամադրվող աջակցության շրջանակում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը՝ Շվեյցարական զարգացման կազմակերպության՝ Helvetas-ի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Կինետիք» ընկերության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հանձնաժողովին տրամադրվող խորհրդատվության ընթացիկ աշխատանքներին, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխություններից…
Արարատ ՄիրզոյանՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը քննարկվել է Միրզոյան-Բարնս հանդիպմանըհոկտեմբերի 01 | 21:54
Արարատ ՄիրզոյանՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը քննարկվել է Միրզոյան-Բարնս հանդիպմանըհոկտեմբերի 01 | 21:54