Նինոծմինդայում վաստակաշատ մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով

Նինոծմինդայում վաստակաշատ մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով

Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը վաստակաշատ մանկավարժներին պարգևատրել են շնորհակալագրերով։

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները ուսուցիչներին շնորհակալություն են հայտնել կրթության ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում՝ Ուսուցչի ազգային մրցանակի շրջանակում։