Վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին վարչապետը հայտնել է սոցցանցի իր էջում և տեսանյութ հրապարակել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին վարչապետը հայտնել է սոցցանցի իր էջում և տեսանյութ հրապարակել։
Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է մանկավարժների՝ քննարկելու ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր: Քննարկման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել կամավոր ատեստավորմանը. մանկավարժները ներկայացրել են գործընթացի վերաբերյալ դիտարկումներ, անդրադարձ է եղել ուսումնական տարվա ընթացիկ աշխատանքներին։ Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել, լրացնելով դիմում-հայտը…
Դեսպանատանը ընդունեցի Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման, հայկական արտադրանքի համար ֆրանսիական շուկայում նոր հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր»,-նշել է նա։
Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամական և փոխադարձ հարգանքի հիման վրա, առկա է քաղաքական երկխոսություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի կարգավորել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի: Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին: Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների, առաջնորդների տրվել է պաշտոնական ընդունելություն:
Գործադիրն ընդունել է որոշում, որով կկարգավորվեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, կհստակեցվեն ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե ներկայացնելու, այն ուսումնասիրելու, հաշվառումը հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև ընդունված որոշման մասին պատվիրատուին տեղեկացնելու ընթացակարգերը։ Առաջարկվող կարգավորումները միտված են հաշվառման ընթացակարգի հստակեցմանը,…
Մադրիդում հոկտեմբերի 6-8-ը անցկացվել է Fruit Attraction թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը առաջին անգամ մասնակցել է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 5 ընկերության արտադրանքը։ Ցուցահանդեսին Հայաստանից որպես այցելու մասնակցել են նաև մի շարք այլ ընկերություններ՝ գործարար կապեր հաստատելու և միջազգային շուկայի հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների…
«Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում» ծրագրի հանդիսավոր բացումն ազդարարվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնում։ Ծրագիրը նվիրված է ՀՀ ասնկախության 35-ամյակին։ Շնորհավորելով Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Հայաստանի և Վրաստանի բարեկամության դարերի պատմությունը հիմնված է…
Ախալցխայում հոկտեմբերի 10-ին կբացվի նոր բասկետբոլային մարզադահլիճը։ Բացման օրը՝ ժամը 15:00-ին, նոր մարզադահլիճում Ախալցխայի թիմը կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Բաթումիի թիմի դեմ, որը Վրաստանի Սուպերլիգայի գործող չեմպիոնն է։ Կազմակերպիչները բոլոր մարզասերներին հրավիրում են ներկա գտնվելու հանդիպմանը և միասին աջակցելու Ախալցխայի թիմին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման հարցերին։ Շալվա Գոգոլաձեն նշել…
Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…
Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն, Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Մերաբ Զուրաբաշվիլիի հետ միասին, հանդիպել է մունիցիպալիտետի վարչական միավորների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև Գյուղերի աջակցության ծրագրի շրջանակում նախատեսված և արդեն իրականացվող աշխատանքները։ Մունիցիպալիտետի առաջիկա ծրագրերին անդրադառնալիս՝ քննարկվել են առկա կարիքներն ու առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման ընթացքում շեշտադրվել է աշխատանքների արդյունավետ…
Ասպինձայի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը շարունակվում է ակտիվ տեմպերով։ Ընթացող վերականգնողական աշխատանքներին ծանոթացել են Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն և Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն։ Այս փուլում ավարտին են մոտենում Ասպինձա քաղաքի Գուրամիշվիլի փողոցում ցանկապատերի կառուցման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում տեղադրվել են դեկորատիվ ցանկապատեր և դարպասներ։ Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 879 998 լարի։…
Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև անցկացված մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղին ներկա են գտնվել մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Ակակի Մելիքիձեն։ Մարզական միջոցառումը ամեն տարի կազմակերպվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից։ Մրցաշարի նպատակն է խթանել սպորտի…
Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ, շնորհակալություն հայտնել հստակ և սկզբունքային դիրքորոշման և աջակցության համար: «Շնորհակալություն եմ հայտնել 1,2 մլրդ եվրոյի չափով տրանշի համար, որը ստացվել է նախօրեին։ Միջոցները կօգտագործվեն մեր պաշտպանության, մասնավորապես՝ դրոնների համար։ Սա չափազանց կարևոր աջակցություն է»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ քննարկվել…
ՃեպազրույցՄեր մարտավարությունը դա չէ. Փաշինյանը՝ խաղաղությանը վնասող հայտարարությունների մասինհոկտեմբերի 08 | 12:33
2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան…
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին՝ ռազմագերիների հարցով դիվանագիտական վեճի պատճառով: Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև առկա խնդիրները կլուծվեն: Կիևի և Սեուլի միջև լարվածության առիթ էր դարձել այն, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտնել էր, որ Հարավային Կորեային է փոխանցվել հյուսիսկորեացի երկու զինվոր,…
ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հարցազրույցում անդրադառնալով Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, հայտարարություն էր արել Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ այդ հայտարարությանը։ «Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջև. Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև և եղել է նման իրավիճակում»,- ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն իր…
Ստամբուլում վեցհարկանի շենքը մասամբ փլուզվել է, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակներում` հաղորդում է Haberturk-ը։ Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ Մալթեփե շրջանում։ Առկա տեղեկություններով՝ փլուզվել են երկու ստորին հարկերը, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակներում։ Արգելափակվել են նաև վերին հարկերի բնակարանների բնակիչները։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները և տարհանել մնացած հարկերի…
Թվային ԾառայություններՎստահությունը պետք է վաստակել յուրաքանչյուր թափանցիկ որոշման, հասանելի ծառայության և կատարված խոստման միջոցով. Վահագն Ալեքսանյանհոկտեմբերի 07 | 22:11
Թվային ԾառայություններՎստահությունը պետք է վաստակել յուրաքանչյուր թափանցիկ որոշման, հասանելի ծառայության և կատարված խոստման միջոցով. Վահագն Ալեքսանյանհոկտեմբերի 07 | 22:11
Հոկտեմբերի 14-16-ը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հոկտեմբերի 6-ի կարգադրությամբ գործուղման են մեկնելու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, պատգամավորներ Հասմիկ Ենգոյանը, Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Սուքիասյանը և Գեղամ Մանուկյանը։ Պատվիրակության կազմում է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին…
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանի և քաղաքապետարանի ենթակառուցվածքների ու վերահսկողության ծառայությունների ղեկավարների հետ միասին, ծանոթացել է Բարալեթ գյուղում ջրահեռացման ջրանցքների կառուցման աշխատանքների ընթացքին։ 2026 թվականի «Գյուղական աջակցության ծրագրի» շրջանակում Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող նախագծերի առաջնահերթ ուղղություններից մեկը ջրահեռացման ջրանցքների վերականգնումն ու գյուղերում նոր ջրամատակարարման համակարգերի կառուցումն է։ Այս փուլում ծրագրի շրջանակում ջրահեռացման…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրներում հանրակրթության…
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ…
Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Շինարարական աշխատանքների ընթացքին տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ճանապարհի ամբողջական վերականգնում, ինչը զգալիորեն կբարելավի Գելսունդա գյուղի տրանսպորտային հասանելիությունն ու ճանապարհային ենթակառուցվածքը։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։
Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակից Դարյա Շիպիլովայի հանկարծակի մահվան և Ռուսաստանում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ մտահոգությունների կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Մոսկվային «հնարավորինս շուտ տրամադրել թափանցիկ զեկույցներ սիբիրյան լաբորատորիայում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ»։ Եվրահանձնաժողովը նախատեսում է Ռուսաստանից ստանալ «հուսալի համաճարակաբանական և մանրէաբանական տվյալներ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ շուտով…
Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության անդամության թեկնածու երկրներին ավելի շատ առավելություններ տրամադրել նրանց աստիճանական ինտեգրման շրջանակում, ինչպես նաև ներդնել պաշտպանության նոր մեխանիզմներ, որոնք կսահմանափակեն նրանց իրավունքները, եթե այդ պետությունները ԵՄ-ին անդամակցելուց հետո դադարեցնեն բարեփոխումները կամ հետ կանգնեն իրենց պարտավորություններից: Համապատասխան փոփոխությունների փաթեթի նախապատրաստման մասին Ստրասբուրգում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: ԵՄ-ն «ավելի ճկուն…