Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Սանտա Կրուս քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված Ֆրանս-գերմանական մշակութային կենտրոնում անցկացվել է Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել համատեղության կարգով Բոլիվիայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե…
