Եվրամիության 11 երկիր Կալասին կոչ է արել վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքը
Եվրամիության 11 երկիր կոչ է անում անցյալում թողնել ԵՄ-ում վետոյի իրավունքը, որի պատճառով վերջին տարիներին ԵՄ արտաքին քաղաքականությունը կաթվածահար է եղել: Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ռումինիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան և Շվեդիան հայտնել են, որ կողմ են միաձայնության սկզբունքից որակյալ մեծամասնությանն անցնելուն: «Միությունում կոնսենսուսի մշակույթը նրա լեգիտիմության կարևոր աղբյուր է։ Այդ պատճառով մենք հետագայում…
