Թրամփն ու Շոլցը քննարկել են Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները

Թրամփն ու Շոլցը քննարկել են Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել: Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ օրակարգում են եղել Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները։   «Նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շատ երկար է ձգվում, և կարևոր է հնարավորինս շուտ շարժվել արդար և կայուն խաղաղության ուղով»,- ասված է Գերմանիայի նախարարների կաբինետի…

Read More
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի հայտարարել են Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյայի՝ նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեին, Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնի ղեկավար Սուլխան Թամազաշվիլուն, Վրաստանի ՆԳՆ հատուկ առաջադրանքների բաժնիտնօրեն Զվիադ Խարազիշվիլուն և նրա տեղակալ Միլերի Լագազաուրիին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու որոշման մասին: Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վրաստանի իշխանությունները…

Read More
Զելենսկին մերժել է երրորդ երկրների օգնությամբ ռուսական գազի տարանցման հնարավորությունը

Զելենսկին մերժել է երրորդ երկրների օգնությամբ ռուսական գազի տարանցման հնարավորությունը

Ուկրաինան չի տարանցել ռուսական գազը 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, նույնիսկ եթե այն նախապես գնած լինի երրորդ կամ ուղղակիորեն ԵՄ սպառող երկիրը։ Այդ մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք ուզում խաղեր խաղալ. եթե մի երկիր, որը գազ է ստանում Ռուսաստանից, հետո իր գազն է ուղարկում, ապա դա նույնն է,…

Read More
Արևմտյան լրատվամիջոցներն արձագանքել են Պուտինի՝ «Օրեշնիկի» հետ մենամարտի առաջարկին

Արևմտյան լրատվամիջոցներն արձագանքել են Պուտինի՝ «Օրեշնիկի» հետ մենամարտի առաջարկին

Բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցներ, հետևելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապին, հատուկ ուշադրություն են դարձրել նրա առաջարկին՝ բարձր տեխնոլոգիական «մենամարտ կազմակերպել նրանց համար, ովքեր կասկածում են «Օրեշնիկի» հնարավորություններին»: Ոմանք նրա խոսքերը համարել են պատասխան «արևմտյան թերահավատությանը», մյուսները՝ «կատակ»: Ռուսաստանի ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ ինքը մասնակցել է հրթիռի արտադրության որոշման կայացմանը, և նշել, որ հակառակորդը…

Read More
Լարված իրավիճակն Աբխազիայում պահպանվում է

Լարված իրավիճակն Աբխազիայում պահպանվում է

Ինքնահռչակ Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Լրատվամիջոցները, հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին, գրում են, որ պատգամավորը կրակ է բացել խորհրդարանում և վիրավորել երկու գործընկերների, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում: Միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի ներսում՝ հանրապետությունում մայնինգի սահմանափակման վերաբերյալ փակ նիստի ժամանակ։ Նախնական տվյալով՝ կրակել է պատգամավոր Ադգուր Խարազիան և դիմել փախուստի։ Վիրավորում են…

Read More
Բաքվում ԱՄՆ դեսպանատունն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ազատ մամուլի վրա ճնշում գործադրելու համար

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ազատ մամուլի վրա ճնշում գործադրելու համար

«Ադրբեջանի կառավարության կողմից ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների վերաբերյալ միջազգային քննադատության պատճառը հենց այդ ճնշումներն են: Փաստ է, որ 2023 թվականի նոյեմբերից գրեթե երեք տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են ձերբակալվել։ Մի՞թե «վախկոտություն» է հարցնել, թե ինչու։ Թե՞ իրական «վախկոտությունը» ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստից շեղելու փորձն է»,- X-ի իր էջում գրել է ԱՄՆ…

Read More
Սուդանը հրաժարվել է իր տարածքում ռուսական ռազմածովային բազան

Սուդանը հրաժարվել է իր տարածքում ռուսական ռազմածովային բազան

Ռուսաստանը չի հրաժարվում Սուդանում Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա տեղակայելու փորձերից, սակայն առայժմ չի հաջողվում հասնել այդ նպատակին։ Այդ մասին գրել է The Moscow Times (MT) թերթը։ Սուդանի հետախուզության աշխատակցին հղումով՝ պարբերականը տեղեկացրել է, որ ռազմածովային բազայի կառուցման շուրջ համաձայնության գալու համար Ռուսաստանը տեղական իշխանություններին առաջարկել է ժամանակակից Ս-400 զենիթահրթիռային համակարգ: Սակայն Սուդանը մերժել է…

Read More
Ֆրանսիան օրենք է ընդունել, որը թույլ է տալիս երկրին աշխատել առանց բյուջեի

Ֆրանսիան օրենք է ընդունել, որը թույլ է տալիս երկրին աշխատել առանց բյուջեի

Չորեքշաբթի Ֆրանսիայի Սենատը միաձայն քվեարկել է արտակարգ օրենք ընդունելու օգտին, որը թույլ կտա երկրին աշխատել առանց բյուջեի: Երկուշաբթի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները նույնպես կողմ են արտահայտվել այդ օրինագծին: Հատուկ օրենքը գործադիր իշխանությանը թույլ կտա վճարել ընթացիկ ծախսերը, հարկեր գանձել և պարտք վերցնել՝ պետության և սոցիալական ապահովության ֆինանսավորման համար։ Այսպիսով՝ Ֆրանսիային չի սպառնա ամերիկյան…

Read More
Եվրախորհրդարանի պատգամավորների ակցիան՝ հաջակցություն Ադրբեջանում ձերբակալված լրագրողների և ակտիվիստների

Եվրախորհրդարանի պատգամավորների ակցիան՝ հաջակցություն Ադրբեջանում ձերբակալված լրագրողների և ակտիվիստների

Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված լրագրողների ու ակտիվիստների։ Տարբեր քաղաքական խմբերի պատգամավորները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները: Դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակում քննարկումներ կանցկացվեն «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվող բռնաճնշումները, Գուբադ Իբադօղլուի, Անար Մամեդլիի, Քեմրան Մամեդլիի,…

Read More
Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած ավերածություններից.  Արարատ Միրզոյան

Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած ավերածություններից. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած ավերածություններից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և զգալի վնասների: Ես հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և բնական աղետից տուժածներին»,- գրել է Միրզոյանն X-ի իր էջում։ Պաշտոնական տվյալներով՝ աղետից զոհված է համարվում 21 մարդ, սակայն տեղական…

Read More
Եվրամիության հանդեպ վստահությունը վտանգված է. Զուրաբիշվիլու ելույթը՝ Եվրախորհրդարանում

Եվրամիության հանդեպ վստահությունը վտանգված է. Զուրաբիշվիլու ելույթը՝ Եվրախորհրդարանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ելութ է ունեցել Եվրախորհրդարանում և ներկայացրել հանրապետությունում տիրող իրավիճակը: Նա հայտարարել է, որ շարունակելու է աջակցել երկրում բողոքի ցույցերին, միաժամանակ զգուշացնելով եվրոպացի պատգամավորներին, որ Եվրամիության հանդեպ վստահությունը վտանգված է։ Ստրասբուրգում կայացած իր ելույթում Զուրաբիշվիլին ասել է, որ ԵՄ-ն չպետք է թույլ տա իրեն «նվաստացնել», քանի որ Վրաստանի իշխող կուսակցությունը «ոտնահարում…

Read More
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կլինի համաշխարհային ապոկալիպսիս. Իլհամ Ալիև

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կլինի համաշխարհային ապոկալիպսիս. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Россия сегодня միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ  հարցազրույցի ժամանակ շոշափվել է նաև ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածության աճի հարցը: Կիսելյովը հիշեցրել է ՆԱՏՕ-ի հայտարարությունը, ըստ որի դաշինքը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ պատերազմին առաջիկա հինգ-յոթ տարիներին, և հետաքրքրվել, թե դա ինչպես կազդի Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վրա։ Ադրբեջանի նախագահը…

Read More
Մենք կարևորել ենք Բաքվի և Երևանի միջև հումանիտար խնդիրների շուրջ երկխոսության վերսկսումը. Զախարովա

Մենք կարևորել ենք Բաքվի և Երևանի միջև հումանիտար խնդիրների շուրջ երկխոսության վերսկսումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պաշտոնյային հարց է ուղղվել, թե Մոսկվան ինչպես է մեկնաբանում խաղաղության պայմանագրի ստորագրման համար հայկական կողմին ներկայացվող Ադրբեջանի նոր պահանջները, որոնք վերաբերում են  այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել Երևանին հարցնել, թե ինչպե՛ս են Հայաստանի իշխանությունները վերաբերվում այդ…

Read More
ՆԱՏՕ-ն փոխարինում է ԱՄՆ-ին՝ որպես Ուկրաինային ռազմական օգնության համակարգող. Reuters

ՆԱՏՕ-ն փոխարինում է ԱՄՆ-ին՝ որպես Ուկրաինային ռազմական օգնության համակարգող. Reuters

Հյուսիսատլանտյան դաշինքը ԱՄՆ-ի փոխարեն ստանձնել է Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության համակարգումը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ ՆԱՏՕ-ն այդ կերպ ցանկանում է պաշտպանել Կիևին աջակցության մեխանիզմը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Մինչ այդ Կիևին ռազմական օգնությունը համակարգում էր Վաշինգտոնի գլխավորած «Ռամշտայնի խումբը», որը հավաքվում էր Գերմանիայում…

Read More
ԱՄՆ-ը հայտարարել է գեներալ Կիրիլովի սպանության հետ առնչություն չունենալու մասին

ԱՄՆ-ը հայտարարել է գեներալ Կիրիլովի սպանության հետ առնչություն չունենալու մասին

Վաշինգտոնը հայտարարել է, որ  առնչություն չունի ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի սպանության հետ: «Ես որևէ գնահատական չունեմ այդ պայթյունի վերաբերյալ։ Միայն կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները նախապես տեղյակ չի եղել այդ մասին և չի մասնակցել դրան»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Միևնույն ժամանակ, նա…

Read More
Կիրիլովի նկատմամբ ահաբեկչությունը պետք է դատապարտի ամբողջ միջազգային հանրությունը.  ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչություն

Կիրիլովի նկատմամբ ահաբեկչությունը պետք է դատապարտի ամբողջ միջազգային հանրությունը. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչություն

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչության հարցը կբարձրացնի դեկտեմբերի 20-ին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:  Նշվում է, որ Կիրիլովի նկատմամբ ահաբեկչությունը պետք է դատապարտի ամբողջ միջազգային հանրությունը: Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Կիրիլովի մահը ահաբեկչություն է որակել: Կիրիլովը զոհվել է Մոսկվայի…

Read More
Սիրիայում Իրանի դեսպանության բացման համար որոշ պայմաններ պետք է կատարվեն. Բաղաի

Սիրիայում Իրանի դեսպանության բացման համար որոշ պայմաններ պետք է կատարվեն. Բաղաի

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին անդրադարձել է Սիրիայում իսլամական հանրապետության դեսպանության հնարավոր բացմանը: «Ես չեմ օգտագործում «շուտով» բառը։ Դրա համար անհրաժեշտ են նախապատրաստական քայլեր, այդ թվում՝ ներկայացուցիչների և աշխատակիցների անվտանգության ապահովումը։ Այդ հարցն օրակարգում է, և եթե պայմանները կատարվեն, մենք դա կանենք»,- նշել է պաշտոնյան։ Բաղաին ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է իր բարիդրացիության քաղաքականությանը…

Read More
Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է Ադրբեջան

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է Ադրբեջան

Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունը գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ այցելել է Ադրբեջան: Նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը: Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորված ռազմական համագործակցությունը հաջող է, կառուցված է բարեկամական ու եղբայրական հարաբերությունների վրա, և ընդգծել ՝ դրանց հետագա զարգացման կարևորությունը: Ադրբեջանական…

Read More
Կուրսկի մարզում մարտերին անցած շաբաթվանից մասնակցում են նաև հյուսիսկորեացի զինվորականներ. Պենտագոն

Կուրսկի մարզում մարտերին անցած շաբաթվանից մասնակցում են նաև հյուսիսկորեացի զինվորականներ. Պենտագոն

Պենտագոնը հայտնել է, որ Կուրսկի մարզում ընթացող մարտերին ռուսական զինված ուժերի կողմից անցած շաբաթվանից մասնակցում են նաև հյուսիսկորեացի զինվորականները: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերի խոսքով՝ ըստ Պենտագոնի տեղեկության՝ նրանց շրջանում արդեն կան զոհեր և վիրավորներ: Ուկրաինական հետախուզության տվյալով՝ արդեն 30 հյուսիսկորեացի զինվոր է զոհվել կամ վիրավորվել։ Տեղեկությունը հաստատել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Պետքարտուղարության խոսնակն…

Read More
Համոզված ենք, որ Սիրիայի հետ մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. ՌԴ ԱԳՆ

Համոզված ենք, որ Սիրիայի հետ մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակին՝ հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: «Ռուսաստանի համար կարևոր է, որ Սիրիայի ապագան որոշեն սիրիացիները։ Համոզված ենք, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից հույս են հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունը հավատարիմ կմնա իր հայտարարություններին և կկառուցի օրենքի…

Read More
Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ

Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չորս դիվանագետ ուղարկել Սիրիա: Այսօր առավոտյան դիվանագիտական առաքելությունը ժամանել է Դամասկոս՝ կապեր հաստատելու Սիրիայի նոր իշխանությունների հետ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն նշել է, որ դիվանագիտական շփումների նպատակն է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցության վերադարձը և բնակչության մարդասիրական կարիքների գնահատումը: Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորումը քննարկում են նաև Մեծ…

Read More
Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը

Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը

Մոսկվայի Ռյազանի պողոտայի բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը: Լրատվամիջոցների տվյալով՝ մահացել է նաև Կիրիլովի օգնականը: Նախնական տեղեկության համաձայն՝ շքամուտքի մոտ կանգնած էլեկտրական սկուտերի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել, որը գործարկվել է հեռակառավարմամբ։ Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են,…

Read More
«Վրացական երազանքն» իր գործողություններով խարխլում է Վրաստանում ժողովրդավարության վիճակը. Միլլեր

«Վրացական երազանքն» իր գործողություններով խարխլում է Վրաստանում ժողովրդավարության վիճակը. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է Վրաստանում զարգացումները: Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ Վաշինգտոնին անհանգստացնում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր գործողություններով խարխլում է Հանրապետությունում ժողովրդավարության վիճակը:   Նա հիշեցրել է, որ օրերս ամերիկյան կողմը վիզային սահմանափակումներ է կիրառել կառավարության հետ կապ ունեցող 20 անձի նկատմամբ:   «Առաջիկա շաբաթներին պատրաստ ենք նոր քայլեր…

Read More
ԵՄ-ն կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

ԵՄ-ն կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի անդամները դեկտեմբերի 16-ին քննարկել են Վրաստանում տիրող իրավիճակը և որոշում ընդունել վրացական դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը դադարեցնել։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա նաև տեղեկացրել է, որ խորհրդի նիստում քննարկվել է վրաց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։…

Read More
Կրակոցներ՝ ամերիկյան Մեդիսոն քաղաքի դպրոցներից մեկում․ կան զոհեր ու տուժածներ

Կրակոցներ՝ ամերիկյան Մեդիսոն քաղաքի դպրոցներից մեկում․ կան զոհեր ու տուժածներ

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի քրիստոնեական դպրոցում կրակոցներ են հնչել։ Սոցցանցերում հրապարակվել են կադրեր, որոնք ենթադրաբար նկարահանվել են դեպքի վայրում։ Կրակոցների հետևանքով առնվազն 4 մարդ է մահացել, 5-ը` տուժել։ ABC News-ը հայտնել է, որ հարձակման համար կասկածվողը չեզոքացվել է։

Read More
Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել

Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել

Երկուշաբթի հրաժարական է տվել Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլենդը: Հրաժարականը ներկայացվել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ աճող լարվածության ֆոնին, որը կապված է Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ սպասվող տնտեսական սպառնալիքի հետ: Ուկրաինական արմատներ ունեցող Ֆրիլենդը հայտնի է իր անզիջում հակառուսական դիրքորոշմամբ։ CTV հեռուստաալիքը կիրակի հայտնել էր, որ Թրյուդոյի կաբինետում վերադասավորումներ են սպասվում դեկտեմբերի…

Read More
Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին. Deutsche Welle

Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին. Deutsche Welle

Բունդեսթագն  անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Գործող կանցլերին աջակցել է 207 պատգամավոր, մինչդեռ նվազագույնը պահանջվում է 367 ձայն։ Փետրվարի 23-ին երկրում կանցկացվի խորհրդարանի նոր ընտրություն, հայտնում է Deutsche Welle-ն: Այժմ, օրենքի համաձայն, Շոլցը պետք է Գերմանիայի նախագահին առաջարկի ցրել խորհրդարանը, իսկ գործող կառավարությունը կշարունակի իր աշխատանքը մինչև 2025 թվականի փետրվարի 23-ին արտահերթ ընտրության անցկացումը։…

Read More
Ֆրանսուա Բայրուն հանդիպել է Ֆրանսիայի հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Ֆրանսուա Բայրուն հանդիպել է Ֆրանսիայի հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Երկուշաբթի Ֆրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն խորհրդակցություններ է սկսել հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Առաջինը Մատինյոն է ժամանել «Ազգային միավորման» ղեկավար Ժորդան Բարդելան՝ Մարին Լը Պենի ուղեկցությամբ։ Վերջինը կիրակի ասել էր, որ Ազգային ժողովի պատգամավորները նախապես չեն դատապարտի նոր կառավարությանը։ Այնուհետև բանակցություններ են տեղի ունեցել վարչապետի և Ազգային ժողովի «Միասին՝ հանուն Հանրապետության» նախագահական ուժերի դաշինքի…

Read More
Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը: Առաքելությունն X-ի իր էջում գրել է. «Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդերլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Նրան զեկուցվել է տեղերում առաքելության գործունեության մասին»: Դեսպանը նաև հանդիպել է Նիդերլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկային խմբին։ Այս պահին ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի…

Read More
Վրաստանը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ՝ հաշվի առնելով ազգային շահերը. Ղավելաշվիլի

Վրաստանը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ՝ հաշվի առնելով ազգային շահերը. Ղավելաշվիլի

Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ասել է, որ Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ՝ միևնույն ժամանակ պահպանելով իր ազգային շահերը։ Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Ղավելաշվիլին մեկնաբանել է բողոքի ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում, որոնք սկսվել են  վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը:…

Read More