Դանիայի վարչապետը խոստանում է ամեն ինչ անել՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար. DW
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անսպասելի այցով ժամանել է Դանիա, որը հուլիսի 1-ին 6 ամսով ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը: Այդ երկրի կառավարության ղեկավար Մետտե Ֆրեդերիկսենը խոստացել է լիակատար աջակցություն ցուցաբերել Եվրամիությանը միանալու Ուկրաինայի ջանքերին, գրում է DW-ն: «Ուկրաինան պատկանում է Եվրամիությանը: Դանիայի նախագահությունն ամեն ինչ կանի՝ ԵՄ-ին միանալու ճանապարհին Ուկրաինային աջակցելու համար»,- հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Օրհուսում…
