Ռուսաստանն անհրաժեշտ պարզաբանումներ է տրամադրել Իրանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանն անհրաժեշտ պարզաբանումներ է տրամադրել Իրանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանն Իրանին տրամադրել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, դա մշտական ​​շփում է։ Այս առնչությամբ տվել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները և հիմք ենք ընդունում այն, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել են Կիև

ԱՄՆ պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել են Կիև

Սեպտեմբերի 11-ին Կիև են ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմին։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Լեհաստանից Ուկրաինայի մայրաքաղաք են այցելել գնացքով։ Ակնկալվում է, որ նրանց հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ նվիրված կլինի Կիևի խնդրանքին՝ թույլ տալ արևմտյան զենքով հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, հայտնում է…

Read More
Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը. Զախարովա

Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայությանը: «Ռուս սահմանապահների գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի երկկողմ պայմանագիրն է։ Այն ունի անժամկետ բնույթ և ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հայ զինակից…

Read More
Հարիսը բարելավել է դիրքերը Թրամփի դեմ մրցապայքարում. ԱՄՆ ԶԼՄ-ներ

Հարիսը բարելավել է դիրքերը Թրամփի դեմ մրցապայքարում. ԱՄՆ ԶԼՄ-ներ

Ամերիկյան լրատվամիջոցները մեկնաբանել են Թրամփ-Հարիս հեռուստաբանավեճը: Գրեթե բոլորն այն կարծիքին են, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների նախընտրական հեռուստաբանավեճն ավարտվել է առանց թեկնածուներից մեկի ակնհայտ հաղթանակի։ Սակայն Քամալա Հարիսի հեռանկարները բարելավվել են: Լրագրող և CNN-ի սյունակագիր Քրիս Ուոլեսը կարծիք է հայտնել, որ բանավեճը կործանարար է եղել Դոնալդ Թրամփի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը «նոկաուտի է ենթարկել» նախկին…

Read More
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ռուսական նավերի դեմ

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ռուսական նավերի դեմ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային Իրանի աջակցության պայմաններում ԱՄՆ իշխանությունները երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, հայտարարել են Ռուսաստանում գլխամասային գրասենյակներ ունեցող երկու բեռնափոխադրող ընկերությունների՝ Vafa Wholesale Ltd-ի և Sea River Service Limited Liability Company-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ, այդ ընկերությունները «գործել են կամ գործում են Ռուսաստանի տնտեսության ծովային ոլորտում»։ Ըստ…

Read More
Դրեզդենում մասամբ փլուզվել է Էլբայի վրայի կամուրջը

Դրեզդենում մասամբ փլուզվել է Էլբայի վրայի կամուրջը

Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասի վարչական կենտրոն Դրեզդենում սեպտեմբերի 11-ի գիշերը Կարոլա կամրջի մի մեծ հատված փլուզվել է: Էլբա գետի մեջ է ընկել կամրջի՝ հարյուր մետր երկարությամբ հատվածը, որի երկայնքով տրամվայի գծեր են անցել։ Տեղական թերթերը, հղում անելով փրկարար ծառայություններին, հայտնել են, որ կամրջի մասնակի փլուզումը տեղի է ունեցել գիշերը՝ մոտ ժամը երեքին, դեռևս չպարզված պատճառներով։…

Read More
Պատժամիջոցներ Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար. BBC

Պատժամիջոցներ Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար. BBC

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պաշտոնապես մեղադրել են Իրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու նպատակով, գրում է BBC-ն։ Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի գլխավոր ավիափոխադրողի՝ Iran Air-ի նկատմամբ «Ռուսաստանի Դաշնության տնտեսության տրանսպորտային ոլորտում գործունեության համար»։ Ուկրաինան հայտարարել է, որ կդիտարկի Իրանի հետ հետագա հարաբերությունների տարբերակները, ընդհուպ դրանց…

Read More
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Իրաք

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Իրաք

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի վերջին պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցով ժամանել է Բաղդադ: Իրանի պետության ղեկավարին օդանավակայանում ընդունել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանին։ Մայրաքաղաքում գտնվելու ընթացքում Փեզեշքիանը կհանդիպի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի, խորհրդարանի փոխնախագահ Մոհսեն ալ Մանդալավիի և Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ֆաիկ Զիդանի հետ։ Այդ հանդիպումներից հետո նա կմեկնի…

Read More
Փոխադարձ մեղադրանքներ. Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպեցին բանավեճի ժամանակ. BBC

Փոխադարձ մեղադրանքներ. Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպեցին բանավեճի ժամանակ. BBC

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի քվեարկությունից առաջ անցկացրել են իրենց առաջին և, հավանաբար, միակ նախընտրական հեռուստաբանավեճը ABC News-ի ուղիղ եթերում, գրում է  BBC-ն։ Բանավեճը տեղի է ունեցել ընտրությունից երկու ամիս առաջ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Քաղաքական գործիչները, պատասխանելով ABC-ի հաղորդավարների հարցերին, քննադատել են միմյանց և մեղադրել ստելու համար։ Հարցերը վերաբերել են…

Read More
Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքը կիրառել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ

Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքը կիրառել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ

Նիդերլանդների իշխանությունը թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքն օգտագործել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ: Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ հանվում են նաև F-16 կործանիչների կիրառման սահմանափակումները: Նա մյուս երկրներին հորդորել է հետևել Նիդերլանդների օրինակին: «Ուկրաինան ունի ինքնապաշտպանվելու իրավունք, և եթե սահմանամերձ շրջաններից կամ ռուսական ռազմաբազաներից հարձակումներ են իրականացվում, ապա դրանց կարելի է պատասխանել»,-…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, հայտարարել, թե իբր խաղաղության պայմանագրի նախագծի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին հայկական կողմի պնդումները խեղաթյուրում են իրականությունը:   Այխան Հաջիզադեն նշել է, թե չհամաձայնեցված դրույթները համաձայնագրի նախագծից հանելը, փաստաթուղթն այդ տեսքով ստորագրելը, իսկ առկա խնդիրները հաջորդ փուլում լուծելն անընդունելի են:   …

Read More
Իրանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Իրանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Կիևում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիար Ամուզեգարը։    Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ուկրաինական կողմը խոր մտահոգություն է հայտնել Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր փոխանցման կապակցությամբ:    «Իրանցի դիվանագետին փոխանցվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 7-ի համապատասխան մեկնաբանությունը՝ խիստ նախազգուշացմամբ այն մասին, որ…

Read More
Բայդենը և Սթարմերը կարող են քննարկել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը․ Բլինքեն

Բայդենը և Սթարմերը կարող են քննարկել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը․ Բլինքեն

ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 13-ին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Ջո Բայդենը և Քիր Սթարմերը, հնարավոր է, քննարկեն Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին արևմտյան զենքով հարվածներ հասցնելու թույլտվության հարցը։ Այդ մասին Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:   Էնթոնի Բլինքենը հավելել է, որ նախ ինքը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մտադիր են այցելել Կիև և…

Read More
Կիևի ռեժիմը Ռուսաստանի թշնամին է. Պեսկով

Կիևի ռեժիմը Ռուսաստանի թշնամին է. Պեսկով

Կուրսկի մարզում զարգացումների ֆոնին դժվար է պատկերացնել, որ Ուկրաինայի հետ հնարավոր է որևէ պայմանավորվածության հասնել՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմն ուկրաինացի զինվորականներին Դաշնության տարածքից դուրս մղելու ծրագրեր ունի, սակայն դրանք չեն կարող հանրայնացվել: Նա նաև շեշտել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն դադարեցվի, քանի որ դա Ռուսաստանի նպատակներին հասնելու միակ…

Read More
Սիբիհան ու Բայրամովը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր

Սիբիհան ու Բայրամովը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր

Հեռախոսով զրուցել են Ուկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Անդրիյ Սիբիհան X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել ընդհանուր մարտահրավերների շուրջ։ «Վերահաստատել ենք մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։ Հուսով եմ՝ երկկողմ գործակցությունը կարտացոլի մեր ժողովուրդների բարեկամական կապերը»,- նշել է ուկրաինացի դիվանագետը։ Ադրբեջանի…

Read More
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը

Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը

Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Օրակարգում են եղել երկկողմ և եռակողմ ձևաչափերով համատեղ ռազմական գործակցության հեռանկարը, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Եռակողմ բանակցություններին ընդառաջ հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Վրաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Իրակլի Չիկովանին և Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանում զարգացումները…

Read More
Ուկրաինական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքին․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքին․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել ՌԴ տարածքին:   Գերատեսչության տվյալով՝ 144 անօդաչու է խոցվել: Թիրախում են եղել, մասնավորապես, Մոսկվայի, Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի, Բելգորոդի, Կալուգայի, Վորոնեժի, Լիպեցկի, Օրյոլի մարզերը։   Մոսկվայի մարզի իշխանությունը հայտարարել է, որ Ռամենսկի շրջանում տասնյակ բնակելի շենքեր են վնասվել, որոշ տարածքներում հրդեհ է բռնկվել,…

Read More
Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և օրենսդրությունը պետք է հարգվեն․ Շեյխոլեսլամի

Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և օրենսդրությունը պետք է հարգվեն․ Շեյխոլեսլամի

Ձևավորվող նոր աշխարհակարգում էապես մեծացել է տարածաշրջանների դերակատարումը՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամմեդ Հասան Շեյխոլեսլամին։ «Հարավային Կովկասը մեծ կարևորություն ունի իմ երկրի համար։ Իրանը քաղաքակրթական, պատմական և մշակութային կապերով սերտորեն կապված է այս տարածաշրջանի հետ»,- ասել է դիվանագետը։ Նա հավելել է՝ աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանը ռազմավարական կապօղակ է առավել մեծ…

Read More
Համաձայնագրով կսահմանվեն ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական մոտեցումներ

Համաձայնագրով կսահմանվեն ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական մոտեցումներ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը: Այս մասին հայտնում է ԱԺ կայքը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի խոսքով՝…

Read More
Ալիևը հույս է հայտնել ընդլայնել Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում

Ալիևը հույս է հայտնել ընդլայնել Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին՝ այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ: «Հավատում եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, երկկողմ և բազմակողմ հարթակներում մեր համագործակցությունն այսուհետ ևս կընդլայնվի»,- ասված է նամակում:

Read More
Ադրբեջանն ընդունելի չի համարում Հայաստանի՝ Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրված առաջարկը

Ադրբեջանն ընդունելի չի համարում Հայաստանի՝ Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրված առաջարկը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն Հայաստանի հասցեին հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել «իրական վիճակից հասարակական կարծիքը շեղելու» վերաբերյալ։ Նա նշել է, որ հայկական կողմը, ի պատասխան Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանությունների, «փորձել է անտեսել խնդիրները՝ ջնջելով այն դրույթները, որոնք անհրաժեշտ է արտացոլել նախագծում»։ Խոսնակը նշել է՝ թեպետ նախագծի շատ դրույթներ, այսինքն՝ մոտավորապես 80 տոկոսը, արդեն համաձայնեցված…

Read More
Եվրամիությունն ուսումնասիրում է Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու մասին տեղեկությունները

Եվրամիությունն ուսումնասիրում է Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու մասին տեղեկությունները

Եվրամիությունը «Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման վերաբերյալ դաշնակիցների կողմից տրամադրված հավաստի տեղեկատվություն ունի»։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։ «Մենք ԵՄ անդամ երկրների հետ միասին ուսումնասիրում ենք այս տեղեկությունը, և եթե այն հաստատվի, Եվրամիությունը Իրանին կպատասխանի արագ ու միջազգային գործընկերների հետ համակարգված, այդ թվում՝ նոր և նշանակալի…

Read More
Ուկրաինացի դեսպանի հետկանչը կապված է լվացքի մեքենաների գնման հետ. Կոբախիձե

Ուկրաինացի դեսպանի հետկանչը կապված է լվացքի մեքենաների գնման հետ. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ուկրաինացի դիվանագետի հետկանչը կապված է վերջինիս կողմից կենցաղային տեխնիկայի գնման հետ։ Նրա խոսքով՝ սա քաղաքական ակտ չէ, այլ արձագանք պատերազմական պայմաններում ոչ ադեկվատ գործողություններին։ Ըստ տեղեկությունների Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին հետ է կանչել լվացքի մեքենաներ գնելու համար: «Սա ոչ ադեկվատ…

Read More
Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում կանցկացնի հանդիպումներ բարձրաստիճան ղեկավարության հետ. Մարագոս

Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում կանցկացնի հանդիպումներ բարձրաստիճան ղեկավարության հետ. Մարագոս

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան: X-ի իր էջում նա գրել է. «Ուրախ եմ ողջունել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների ժամանակ քննարկվելու են գործընկերության ամրապնդման և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին հարցերը»,-…

Read More
Ղազախստանը պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հետագա բանակցության համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հետագա բանակցության համար. Տոկաև

Ղազախական և ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է երկկողմ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության բարձր դինամիկան՝ ռազմավարական գործընկերության ոգով։ Նախագահն ընդգծել է սեպտեմբերի վերջին Ղազախստանում ադրբեջանական մշակույթի օրերի անցկացման կարևորությունը երկու երկրի ժողովուրդների հետագա մերձեցման համար։ Բացի այդ, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է իր գործընկերոջը «խորհրդարանի…

Read More
Մինսկը հայտարարել է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի 32 հազար զինվորականի ներկայության մասին

Մինսկը հայտարարել է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի 32 հազար զինվորականի ներկայության մասին

Բելառուսի սահմանի մոտ կենտրոնացած է ՆԱՏՕ-ի երկրների 32 հազար զինծառայող, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության հարցերով օգնական Վալերի Ռևենկոն: «Շարունակվում է զինված ուժերի համալրումը, մասնավորապես՝ Եվրամիությունում: Եվրոպական տարածաշրջանում մենք արդեն կարող ենք տեսնել մինչև 32 հազար զինվորական ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրներից»,- ասել է նա։ Ավելի վաղ Բելառուսի անվտանգության…

Read More
Ասել, որ մուտքի վիզաների ազատականացումը ամեն ինչ կփոխի, սխալ է, սակայն դա խորհրդանշական քայլ է. Բետել

Ասել, որ մուտքի վիզաների ազատականացումը ամեն ինչ կփոխի, սխալ է, սակայն դա խորհրդանշական քայլ է. Բետել

Ասել, որ մուտքի վիզաների ազատականացումը ամեն ինչ կփոխի, սխալ է, սակայն դա խորհրդանշական քայլ է: Սա ճանապարհ է, որը երկուստեք ենք անցնելու: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը՝ պատասխանելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը վերաբերող հարցին: Բետելի խոսքով՝ վիզաների ազատականացումը հնարավորություն կտա դյուրացնել մի…

Read More
Իմ մեծագույն երազանքն է Հայաստանի համար, որ երիտասարդները չվախենան հարևանի վարքագծից. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Իմ մեծագույն երազանքն է Հայաստանի համար, որ երիտասարդները չվախենան հարևանի վարքագծից. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Այստեղ եմ ոչ միայն որպես գործընկեր, այլև ընկեր: Առաջին երկիրն եք այս տարածաշրջանում, որ այցելում եմ՝ նպատակ ունենալով սերտացնելու Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունները: Մեծ պոտենցիալ կա՝ շարունակելու և զարգացնելու դրանք:  Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը:…

Read More
Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթամթերքների պահեստ է այրվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթամթերքների պահեստ է այրվել

Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Բելգորոդի մարզում հարվածել է նավթամթերքների պահեստին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել: Պայթյունի հետևանքով «Ռուսագրո» ՍՊԸ-ի վառելանյութի 12 տանկեր է այրվել, հայտնել է Վոլոկոնովսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բիկետովը։ Իր առաջին ուղերձից մոտ չորս ժամ անց նա հայտարարել է, որ Յուտանովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան։ Վերջին ամիսներին ուկրաինական…

Read More
Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են մեկ երրորդով

Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են մեկ երրորդով

Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) Վրաստանի տնտեսությունում 2024 թվականի հունվար-հունիսին կազմել են 768,6 մլն դոլար, տարեկան կտրվածքով այն կրճատվել է 34 տոկոսով՝ հաղորդում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ 2023 թվականին Վրաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել էին 24%-ով՝ մինչև 1,6 մլրդ դոլար: Երկրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ը կազմել է 574,3 մլն դոլար, ներառյալ վերաներդրումները՝…

Read More