Ֆիդանն ու Լավրովը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։ Նշվում է, որ ընդգծվել է երկու երկրների աջակցությունը Սիրիայի քաղաքական միասնությանը։ Կարևորվել է, որ Սիրիայում քաղաքական անցումային գործընթացը լինի ներառական: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն…
