ԵՄ-ն դեմ է պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի ծրագրերին
Եվրամիությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Հորդանան և Եգիպտոս տեղափոխելու նախաձեռնությանը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը երկուշաբթի՝ հունվարի 27-ին, Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում ասել է, որ Գազայի հատվածի բնակիչներն արդեն չափից դուրս շատ են տուժել և, ինչպես իսրայելցիները, արժանի են խաղաղության։ ԵՄ-ն շարունակում է աջակցել կարգավորմանը՝ հիմնված Իսրայել…
