Պետք է խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման մասին
Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում առկա իրավիճակով: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մարտի սկզբից արձանագրում ենք հրադադարի պահպանման պարբերական խախտումներ: Ռուսական խաղաղապահ զորակազմն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ կայունության պահպանման և իրադրության կառավարման համար: Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից զինված միջադեպեր չեն…
