9 օր առանց գազամատակարարման. Արցախում վերջապես սկսվել են գազատարի նորոգման աշխատանքները
9-րդ օրն է՝ Արցախում բնական գազ չկա: Միակ գազատարի վերականգնմանն ադրբեջանական կողմն անընդհատ խոչընդոտում էր: Հումանիտար աղետի վերածված խնդրի շուրջ բանակցություններ էին ընթանում, որոնք այսօր վերջապես արդյունք են տվել: Հայաստանի կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն, գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, Արցախի…
