Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել: Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։ Ցուցարարներն էլ համաձայնել են լքել երկրի կառավարական համալիրը։ Բժանիայի հրաժարականը Աբխազիայի խորհրդարանում կքննարկվի նոյեմբերի 19-ին: Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ինքնահռչակ երկրի վարչապետ Ալեքսանդր Անկվաբը: Փոխնախագահ Բադրա Գունբան կդառնա երկրի…

Read More

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Համաշխարհային առաջնորդները հավաքվել են Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին, որի ընթացքում անդամ պետությունները պատրաստվում են քննարկել տնտեսական համագործակցության և միջազգային քաղաքականության հարցերը: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ համաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկիր՝ G20-ի անդամները, ինչպես նաև զարգացող տնտեսություններ ունեցող պետություններ։ Ռուսաստանի նախագահը կրկին մասնակիցների թվում չէ, երկիրը ներկայացնում է…

Read More

Բողոքի ցույցեր Եվրոպայում՝ Ուկրաինայում պատերազմի 1000-րդ օրվան ընդառաջ

Ուկրաինայում պատերազմի մեկնարկի 1000-րդ օրվան ընդառաջ՝ եվրոպական մայրաքաղաքներում Ուկրաինային աջակցության ցույցեր են տեղի ունեցել։ Հռոմում Ռուսաստանի դեսպանատնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու ցույց անցկացնելու համար Իտալիայի ուկրաինական համայնքին են միացել նաև երկրի մյուս բնակիչները։ Բազմաթիվ ցուցարարներ ձեռքներին պահել են ուկրաինական դրոշներ, ինչպես նաև պաստառներ՝ պահանջելով դադարեցնել պատերազմը: Նմանատիպ ակցիաներ են անցկացվել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում…

Read More

Բեռլինի և Հռոմի դիրքորոշումը՝ արևմտյան զենքով Ռուսաստանի խորքերին հարվածելու վերաբերյալ

Վաշինգտոնը Բեռլինին տեղեկացրել է Կիևին արևմտյան հեռահար զինատեսակներով Ռուսաստանի խորքերին հարվածել թույլատրելու որոշման մասին, հաղորդում է Գերմանիայի կառավարությունը։ Նոյեմբերի 17-ի երեկոյան The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS հեռահար հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար։ Բեռլինը նշել է, որ Վաշինգտոնի որոշումը չի…

Read More
ԱՄՆ սենատորները Բաքվի COP29 համաժողովի ճեպազրույցում պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց բնակավայրեր

ԱՄՆ սենատորները Բաքվի COP29 համաժողովի ճեպազրույցում պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց բնակավայրեր

ԱՄՆ սենատոր Էդ Մարքին Բաքվում կայացած COP29-ի մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված հայերի վերադարձի իրավունքը։ «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Մենք նաև այն կարծիքին ենք, որ հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ»,- ասել է սենատորը: Էդ Մարքիին…

Read More
ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան

ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել…

Read More
Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք համագործակցության օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ…

Read More
Թուրքիան փակել է երկինքն Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է երկինքն Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար

Անկարան մերժել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու խնդրանքը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար: Պաշտոնյաները հաստատել են, որ Իսրայելի իշխանությունները հարցում են ներկայացրել, որպեսզի Հերցոգի ինքնաթիռը հատի Թուրքիայի օդային տարածքը, սակայն Թուրքիայի իշխանությունները մերժել են այն։ Շաբաթ օրը Հերցոգը չեղարկել է իր մասնակցությունը համաժողովին՝ պատճառաբանելով «անվտանգության հետ կապված մտահոգությունները»,…

Read More
Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի. Դըկոտինյին՝ ԼՂ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի. Դըկոտինյին՝ ԼՂ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքից: «2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ո՛չ նրանց վերադարձի…

Read More

Վարչապետը Ֆրանցիսկոս Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև…

Read More
Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

Ադրբեջանը շարունակում է ակտիվ ռազմականացումը և մինչև 2025 թվականը ավելացնում է ռազմական ծախսերը մինչև 8 միլիարդ 396 միլիոն մանաթ (4 միլիարդ 939 միլիոն դոլար): Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:  Այդ ծախսերի ֆինանսավորումը կապահովվի Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամից պետբյուջե 1 մլրդ 700 մլն մանաթ փոխանցման միջոցով: 2025 թվականի ծախսերի կառուցվածքում 2 միլիարդ 665,2 միլիոն մանաթը…

Read More
Ռամասվամին և Մասկը հայտարարել են ԱՄՆ-ում որոշ գերատեսչությունների կրճատման և լուծարման մասին

Ռամասվամին և Մասկը հայտարարել են ԱՄՆ-ում որոշ գերատեսչությունների կրճատման և լուծարման մասին

Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE), որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստեղծի իր վարչակազմում, կվերացնի որոշ դաշնային գերատեսչություններ։ Այդ մասին հայտարարել է ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին, որն Իլոն Մասկի հետ նշանակվել է դեպարտամենտի համանախագահ։ Ռամասվամին նախկինում առաջարկել էր վերացնել ՀԴԲ-ն, հարկային ծառայությունը և կրթության նախարարությունը: Մասկն էլ խոսել է դաշնային ծախսերը 2 տրիլիոն դոլարով կրճատելու իր…

Read More
Թբիլիսիում սկսվել է ընդդիմության 24-ժամյա ակցիան

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության 24-ժամյա ակցիան

Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական ​​համալսարանի շենքի մոտ սկսվել է վրացական ընդդիմության 24-ժամյա բողոքի ցույցը: Ընդդիմությունը հրաժարվում է ընդունել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները։ Ակցիայի մասնակիցները համալսարանի առաջին շենքի մոտ վրաններ են տեղադրել։ Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ համալսարանի տարածքը ցուցարարների առաջին կանգառն է, նրանք մտադիր են 24 ժամով փակել ուսումնական հաստատության հարակից փողոցները…

Read More
Ֆրանսիայի և Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Ֆրանսիայի և Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին։ Այս մասին X-իր իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։   

Read More
Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինային Ռուսաստանին հարվածել  ATACMS հրթիռներով. NYT

Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինային Ռուսաստանին հարվածել ATACMS հրթիռներով. NYT

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ չեղարկել է Ուկրաինայի կողմից ATACMS հեռահար հրթիռների կիրառությունը Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու վերաբերյալ, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչներին, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այդ որոշումը զգալի փոփոխություն է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ: Սպիտակ տան ղեկավարը դա կայացրել է…

Read More
Ճապոնիայի արտգործնախարարը հանդիպել է Զելենսկու և Սիբիհայի հետ

Ճապոնիայի արտգործնախարարը հանդիպել է Զելենսկու և Սիբիհայի հետ

Կիևում Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայային ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ օրակարգում են եղել իրավիճակը ՌԴ Կուրսկի մարզում և պատերազմին հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր ներգրավումը:   Ճապոնացի դիվանագետը հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Տակեշի Իվայան մտահոգություն է հայտնել, որ հակամարտությանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Ուկրաինայի, այլև Ասիայի վրա։   Նախարարները…

Read More

Փարիզի արվարձանում անհայտ անձը ռեստորանում պատանդներ է վերցրել

Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող ռեստորանում անհայտ անձը պատանդներ է վերցրել՝ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Նախնական տվյալներով՝ պատանդներ վերցնողը ռեստորանի սեփականատերն է: Նա պատանդ է վերցրել իր չորս աշխատակիցների և բարիկադավորվել շենքում: Հեռուստաալիքի տվյալով՝ Փարիզի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը շրջափակել է դեպքի վայրը: Ժամանել են նաև փրկարարների անձնակազմեր: Լe Figaro թերթն էլ հայտնել է, որ պատանդներ վերցրած անձը հայտարարել է ինքնասպանություն գործելու…

Read More

Ճապոնիայի արտգործնախարարը ժամանել է Կիև

Ճապոնիայի արտգործնախարար Իվայա Տակեշին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ հայտնել է ճապոնական Kyodo պարբերականը: Նշվում է, որ նախարարը ժամանել է, որպեսզի ցույց տա Տոկիոյի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի հարցում և վերահաստատի աջակցությունը Կիևին: Ճապոնացի դիվանագետը բանակցություններ կվարի Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Լրատվամիջոցների տվյալով՝ նա կայցելի Կիևի մոտակայքում գտնվող Բուչա քաղաք:

Read More
Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 7-ին

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 7-ին

Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր վերաբացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին: Այդ օրը տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ հրդեհից հետո տաճարի զանգերը հնչել են առաջին անգամ, և որ մոտ ապագայում տեղի կունենա տաճարի վերաբացումը:

Read More
Ուկրաինան չորս տեսակի հրթիռ է մշակել. Զելենսկի

Ուկրաինան չորս տեսակի հրթիռ է մշակել. Զելենսկի

Ուկրաինան մշակել է չորս տեսակի հրթիռ, և այժմ շարունակվում են դրանց փորձարկումները՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ դրոնների և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արտադրության գործում Ուկրաինան դեռ մեծ արդյունքների չի հասել, բայց որոշ հաջողություններ գրանցել է: Ուկրաինայի նախագահը նշել է, որ զինատեսակների արտադրության համար մեծ գումարներ են ներդրվում։

Read More
Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի

Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի

Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի, վիրավորներինը հատում է 14500-ը՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:   ՑԱՀԱԼ-ն արդեն մի քանի օր շարունակ հարվածում է Բեյրութի արվարձաններին: Ըստ իսրայելական կողմի՝ թիրախում են միայն «Հըզբոլլահի» օբյեկտները, հրամանատարական կենտրոնները և զենքի պահեստները: Նաև նշվում է, որ զինված ուժերը մինչև հարվածներ հասցնելը կոչ է անում…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները

Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները

Վրաստանի ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել է հոկտեմբերի 26-ին անցած խորհրդարանի ընտրության վերջնական արձանագրությունը: Ըստ ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալների՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունում հաղթել է 53,93 տոկոս ձայներով և ստացել 89 մանդատ: Քննարկման ժամանակ հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա: Նիստը ստիպված են եղել հետաձգել: Ընտրական հանձնաժողովի դիմաց էլ ցույցեր…

Read More
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին

Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային տնտեսական…

Read More
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ից. Պանկին

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ից. Պանկին

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին լրագրողների հարցին։   Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին և դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Այնուհանդերձ, Երևանը դեռ պաշտոնապես չի…

Read More
Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ

Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ

Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ՝ հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը պատրաստվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Թուրք պաշտոնյան ընդգծել է երկու երկրների հաջող համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ստանդարտացման ոլորտում: Նա նշել է, որ Թուրքիան ադրբեջանական կողմին է տրամադրել թուրքական չափանիշները և նպաստում է այդ երկրի…

Read More
Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի

Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի, քանի որ դա ԱՄՆ նոր վարչակազմի «մոտեցումն է, նրանց խոստումն ամերիկյան հասարակությանը»: Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել, և ուկրաինական կողմը հնարավորություն է ունեցել փաստարկված ներկայացնել իր դիրքորոշումը խաղաղության տեսլականի վերաբերյալ:…

Read More
Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի

Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի չափով աջակցության հատկացմանը։ Այն կտրամադրվի Եվրոպական աջակցության հիմնադրամից: «Կիևը բավարար չափով կատարել է բարեփոխումների պարտավորությունները, որոնք անհրաժեշտ էին այս փաթեթը ստանալու համար»,- ասված է կառույցի հաղորդագրության մեջ: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես հատվածի, աշխատաշուկայի կանոնների ու էներգետիկ շուկայի կարգավորման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում փոփոխությունների մասին…

Read More
Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ

Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ

Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի և առևտրի նախարարների համատեղ նիստում: Նա հավելել է, որ Ռուսաստանի արտաքին առևտրում այդ տարածաշրջանի տնտեսությունների մասնաբաժինը արդեն հասել է 70%-ի, իսկ հաշվարկների գրեթե 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով: Պանկինը նաև նշել է, որ Ռուսաստանն ապահովում է…

Read More
Շոլցը Պուտինին կոչ է արել Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ

Շոլցը Պուտինին կոչ է արել Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 2022 թ. դեկտեմբերից ի վեր՝ սա Պուտին-Շոլց առաջին հեռախոսազրույցն է: Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շոլցը նշել է, որ պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, և կոչ է արել բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Նա հավելել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային, ինչքան անհրաժեշտ…

Read More
Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Օրբան

Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Օրբան

Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ դրանք հանգեցնում են էներգակիրների գների բարձրացման և խաթարում Եվրոպայի մրցունակությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա անդրադարձել է Եվրամիության ղեկավարների՝ նոյեմբերի 8-ին Բուդապեշտում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում Եվրոպայի մրցունակության մասին հռչակագրին: Փաստաթուղթն ուղղված է նավթի, գազի, էլեկտրաէներգիայի գների նվազեցմանը։ «Էներգակիրների գները պետք…

Read More