Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի առիթով։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվել է՝ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ։ Նշվում է, որ կազմակերպությունը 2005 թվականից ի վեր ամեն տարի՝ ապրիլի 24-ին, պահանջում…
