ԱՄՆ իշխանությունները Չիկագոյի մոտ գտնվող ռազմաբազայից օգնություն են խնդրել անօրինական ներգաղթյալների դեմ գործողություններում. AP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հարցում է ուղարկել Չիկագոյից (Իլինոյս նահանգ) մոտ 56 կմ հյուսիս հեռու գտնվող ռազմաբազային՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարում ներքին անվտանգության նախարարությանն անհրաժեշտ սարքավորումներ ու ենթակառուցվածքներ տրամադրելու համար՝ հաղորդել է Associated Press-ը։ «ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը Naval Station Great Lakes բազային խնդրել է աջակցել ներքին անվտանգության նախարարության գործողություններին՝ սարքավորումներով, ենթակառուցվածքներով և լոգիստիկ…
