Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի
Հռոմում Օմանի դեսպանատանը տեղի են ունեցել միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակությունների անուղղակի բանակցությունները: Իրանական թիմը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը: Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը հայտնել է, որ կողմերը փոխըմբռնման են հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ, ապրիլի 23-ից Օմանում կմեկնարկեն տեխնիկական խմբերի բանակցությունները, ինչից…
