France 24-ը փաստերով հերքել է ֆրանսիական միջուկային թափոնները Հայաստան տեղափոխելու մասին կեղծ լուրը
Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված ապատեղեկությանը, թե իբր Ֆրանսիան գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։ Հեռուստաընկերության ռեպորտաժում Կատարինա Մարշոն դ՛Աբրոն նշել է, որ կեղծ լուրը դարձել է «վիրուսային» և լայն տարածում ստացել սոցիալական ցանցերում: Օրինակ՝ X-ում 2.1 միլիոն դիտում է ունեցել հունիսի 25-ին կատարված մի հրապարակում, թե միջուկային էներգիայի ոլորտում…
