United States has shot down drone in its territory for second time in two days
Romanian President Nicușor Dan has announced that a second drone that entered the country’s airspace…
Անցումային շրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, որը Դամասկոս է ժամանել «համերաշխության այցով»՝ հայտնում է SANA լրատվական գործակալությունը: Բանակցությունների ավարտին հայտարարություններ չեն արվել, սակայն Գուտերեշը X-ում գրել է, որ Դամասկոս իր այցի «նպատակն է համերաշխություն հայտնել Սիրիայի ժողովրդին»: «ՄԱԿ-ն աջակցում է Սիրիային նրա պատմության շրջադարձային փուլում։ Կոչ եմ…
Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, հայտարարել է, որ Ռումինիայի օդային տարածքում երկու օրվա ընթացքում երկրորդ անօդաչու թռչող սարքն է խոցվել։ Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 Falcon կործանիչ է ուղարկվել դրոնը ոչնչացնելու համար։ «Անօդաչու թռչող սարքը խոցվել է անմարդաբնակ տարածքում՝ անվտանգության…
ԱՄՆ նախագահը գրել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը իրանական հակամարտության կողմեր չեն և խոստացել են զենք չմատակարարել Իսլամական Հանրապետությանը, հակառակ դեպքում, ըստ Թրամփի, դա ծանր հետևանքներ կունենա այդ պետությունների համար։ Նա նաև հայտնել է, որ այժմ Թեհրանի հետ բանակցություններ են վարում: Իրանի արտգործնախարարը հայտարարել է՝ չեն զիջի Վաշինգտոնի ճնշմանը և սպառնալիքներին: Աբաս Արաղչի խոսքով՝ Իսլամական…
Վրաստանում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի երկրորդ զանգվածային անջատումն է տեղի ունեցել: Շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, առավոտյան, Թբիլիսին և երկրի հիմնական շրջանները մնացել են առանց էլեկտրաէներգիայի՝ ըստ Paper Kartuli-ի և News Georgia-ի: Վրաստանի մայրաքաղաքում դադարեցվել են մետրոյի ծառայությունները, ինչպես նաև եղել են ջրամատակարարման և ինտերնետային կապի խափանումներ: Ամբողջ երկրում դադարեցվել է երկաթուղային երթևեկությունը: Խափանումից կես ժամ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ մտադիր չէ շտապել Իրանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրության պատճառով, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին: «Չնայած բոլորը խոսում են ընտրությունների մասին, ես չեմ շտապում։ Մենք պետք է դա ճիշտ անենք։ Ընտրությունների հետ ամեն ինչ ինքնըստինքյան կլուծվի»,- ասել է նա՝ Իրանի…
Վենեսուելայի իշխանությունները որոշել են դուրս գալ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ)՝ հայտարարել է արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիան։ «Վենեսուելան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է ՄՔԴ-ից վերջնականապես դուրս գալու գործընթացը սկսելու մասին»,- գրել է արտաքին գործերի նախարարը սոցիալական ցանցերում։ Պլասենսիան նշել է, որ Կարակասի կարծիքով՝ դատարանն իրականացնում է «աշխարհագրորեն կողմնակալ» գործունեություն: Նրա խոսքով՝ այս մոտեցման արդյունքում խորանում…
Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների մեծամասնությունը՝ 125 անդամ պետություններից 82-ը, քվեարկել է գլխավոր դատախազ Քարիմ Խանին պաշտոնից հեռացնելու օգտին։ Սա դատարանի պատմության մեջ առաջին նման դեպքն է։ Որոշումը կայացվել է սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետաքննությունից հետո, որը Խանը շարունակում է հերքել՝ գրում է Reuters-ը։ 56-ամյա բրիտանացի փաստաբան Քարիմ Խանը հրաժարական է տվել մեկ տարի առաջ՝ սեռական…
Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի շրջանի Կառավարիչների խորհրդի նախագահ Քեթրին Բարգերի հետ: Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։ Հանդիպման ընթացքում Աննա Ավետիսյանը բարձր է գնահատել Քեթրին Բարգերի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման, մասնավորապես՝ միջմշակութային կապերի և մարդկանց միջև շփումների ամրապնդման գործում: Կողմերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս…
Աշխարհում սովի ցուցանիշը թեև նվազման միտում ունի, սակայն առաջընթացը բավարար չէ 2030-ին սովը վերացնելու նպատակին հասնելու համար: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցն է արձանագրում: Հայաստանում պարենային անվտանգության և սովի ցուցանիշը ցածր է համաշխարհային միջինից և տարածաշրջանի համեմատությամբ առկա է լավագույն պատկերներից մեկը: Սակայն մեր երկիրը բարելավման տեղ ունի առողջ սննդակարգի հասանելիության առումով: Մանրամասները՝ Նիկոլայ…
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հուլիսի 13-ին Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանից մեկնել է հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա քաղաք, սակայն օդանավակայանին հարվածից հետո այն փոխել է ուղղությունն ու վայրէջք կատարել Հոդեյդա նավահանգստում: Գործակալության աղբյուրները պնդում են, որ ինքնաթիռում եղել է 10-21 ԻՀՊԿ աշխատակից, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ: Նրանց խոսքով՝ ինքնաթիռը փոխադրել է նաև հրթիռների և անօդաչու…
Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում ավարտվեց Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպված մունիցիպալ ֆուտբոլի առաջնությունը։ Մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Ակակի Մելիքիձեն, ինչպես նաև բազմաթիվ ֆուտբոլասերներ։ Առաջնությանը մասնակցել են մունիցիպալիտետի 24 թիմեր, որոնք մրցաշարի ողջ ընթացքում ցուցաբերել են…
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սահմանային կառավարման ոլորտին։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Վրաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային ակտիվ սեզոնի ընթացքում առաջացող մեծ հոսքերին և դրանց հետևանքով առաջացող…
Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով տեղում մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա, և իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ։ Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են ստեղծված իրավիճակին և իրականացվող աշխատանքների ընթացքին։…
Վենեսուելայում իսկական հրաշք է տեղի ունեցել. փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերել երեք մարդու՝ տղամարդու, կնոջ և երիտասարդ աղջկա։ Տուժածները հայտնվել են մի սենյակում, որտեղ պատահաբար գտել են ջրի և սննդի պաշարներ, ու 28 օր մնացել բետոնե թակարդում։ Փրկվածներն անհապաղ բժշկական օգնություն են ստացել, այդ թվում՝ հոգեբանական։ Վենեսուելայի երկրաշարժից հետո, հուլիսի 24-ի դրությամբ, փլատակներից դուրս է…
Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Միխալո Դրապատին պատասխան կտա ռուսաստանցիների, այդ թվում՝ Դոնբասի բնակիչների մասին իր խոսքերի համար։ Այս հայտարարությունը «Վեստի» լրատվական գործակալությանն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Դրապատին Ukrainer W YouTube ալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ «Ռուսաստանն իր ղեկավարությամբ հանդերձ գոյություն ունենալու իրավունք չունի»։ Տեսագրությունը կատարվել է…
Իրաքի վարչապետ Ալի ալ Զաիդին, որն այցելել էր ԱՄՆ, հինգշաբթի Թեհրանին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի առաջարկը, սակայն այն մերժվել է, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ դա սեղանին դրված միակ առաջարկն է, բայց իրենց կառավարությունը հետաքրքրված չէ ժամանակավոր համաձայնագրով, որը չլուծված է թողնում Հորմուզի…
Ուկրաինան շարունակում է հարձակվել Վայլդբերիզի (WB) պահեստների վրա Ռուսաստանի մարզերում և Ղրիմում: Համացանցում շրջանառվում են Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի, Լենինգրադի մարզի, ինչպես նաև Ղրիմի պահեստներում բռնկված հրդեհների կադրերը: Վայլդբերիզի գործադիր տնօրեն Տատյանա Կիմը հաստատել է ուկրաինական դրոնների հարձակումները, միաժամանակ նշել, որ որոշ տարածքներում ապրանքները կարողացել են փրկել: Նա նաև պնդել է, որ նախնական տվյալներով, զոհեր…
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կօգտագործի ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվները՝ նավերին Թեհրանի հարվածներից պատճառված վնասները փոխհատուցելու համար։ «Մինչև հետագա ծանուցումը նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնաս կփոխհատուցվի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցներով»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։ Նրա խոսքով՝ վնասը «կարող է զգալի լինել», բայց նա դա համարում է արդար…
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանի վրա անընդմեջ 13-րդ գիշերային հարվածների մասին, որոնք տևել են ավելի քան երկու ժամ։ «Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը թիրախավորել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչու թռչող սարքերի պահեստները, կապի ցանցերը, ափամերձ հսկողության վայրերն ու ծովային կառույցները՝ ավելի նվազեցնելու այն սպառնալիքը, որն Իրանը ներկայացնում է Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավաստիների և…
Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երեք մարդ վիրավորվել է` հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ «Վսեվոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում Wildberries-ի պահեստում անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել», – գրել է նա Max հարթակում։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նահանգապետը հավելել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածը փլուզել է թռչնաբուծական…
Ֆրանսիայի հարավարևմտյան Ժիրոնդի շրջանում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20000 մարդ է տարհանվել: Այրվել է 3100 հեկտար տարածք: Որոշ ճանապարհներ փակվել են: Ավելի վաղ Բորդոյի օդանավակայանի մերձակայքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ էր զոհվել: Վերջին օրերին անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայում և Իտալիայում: Սիցիլիայում հրդեհի մարման ժամանակ հրշեջ է զոհվել: Իտալական կղզում ավելի քան…
Եվրահանձնաժողովը ամերիկյան Google ընկերությանը մեղադրել է Թվային շուկաների մասին օրենքին չհետևելու համար և պարտավորեցրել է վճարել 890 մլն եվրո տուգանք: 460 մլն եվրոյի և 430 մլն եվրոյի չափով տուգանքներ են սահմանվել երկու առանձին խախտման համար: Հանձնաժողովը որոշել է, որ Google-ն իր իսկ ծառայություններին, ներառյալ՝ խանութները, հյուրանոցները, տրանսպորտը և տեղեկատվական ռեսուրսները, Google Search-ում երրորդ կողմի ծառայությունների…
Իսրայելը ողջունել է Սաուդյան Արաբիայի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու վերաբերյալ Դոնալդ Թրամփի առաջարկը: «Ինչպես հայտարարել է նախագահ Թրամփը, Սաուդյան Արաբիայի միացումն «Աբրահամյան համաձայնագրերին» պատմական առաջընթաց կլիներ Մերձավոր Արևելքում խաղաղության համար: Խաղաղություն ուժի միջոցով»,- ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի զարգացումը որևէ երկրի…
Ախալցխայի մունիցիպալիտետում շարունակվում է սոցիալական աջակցության ծրագիրը, որն իրականացվում է «Ախալցխայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեից սոցիալական օգնության տրամադրման կանոնների» շրջանակում։ Ծրագրի միջոցով վաուչերային համակարգով աջակցություն են ստանում մունիցիպալիտետի տարածքում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները, ինչպես նաև ժամանակավորապես գրանցված ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) և մարդասիրական կարգավիճակ ունեցող անձանց ընտանիքները։ 2026 թվականի ընթացքում ծրագրից արդեն օգտվել է 280…
Այսօրվա հորդառատ անձրևների հետևանքով Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում ձորը դուրս է եկել հունից՝ պատճառելով զգալի վնասներ բնակիչների գույքին և ենթակառուցվածքներին։ Հեղեղի հետևանքով վնասվել է Քրիստինա Սեփանյանի բակը, բերքը և նրա տուն տանող ճանապարհը։ Ընտանիքի կողմից նախկինում օգտագործվող ճանապարհն ամբողջությամբ ողողվել է, ինչի պատճառով տեղաշարժը դարձել է անհնար։ Քրիստինա Սեփանյանի խոսքերով՝ տանը գտնվում են իր փոքր…
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի նկատմամբ իրավասությունների մասին բանաձև, որի նպատակն է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքները: Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 214 պատգամավոր, դեմ՝ 208-ը: CNN-ի տվյալով՝ չորս հանրապետական կոնգրեսական քվեարկել է օրինագծի օգտին: Հատկանշական է, որ նույնիսկ եթե Սենատը հաստատի այս բանաձևը, այն չի…
Ալբանիայի խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել իրավապահների և մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների միջև: Ցուցարարները փորձել են հեռացնել ոստիկանների արգելապատնեշները, իրավապահներն էլ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործի դրել՝ բազմությանը ցրելու համար: Ալբանացիներն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ բողոքում են ափամերձ հատվածներում հանգստավայրերի շինարարության դեմ, որոնցից մեկը կապված է ԱՄՆ…
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է պաշտպանական բյուջեի մասին օրինագիծ, որով 2027 ֆինանսական տարում երկրի զինված ուժերին կհատկացվի աննախադեպ 1,15 տրիլիոն դոլար: Օրինագիծն հաստատվել է ձայների չնչին տարբերությամբ՝ 216 կողմ, 212 դեմ: Դեմոկրատները դեմ են Պենտագոնին նման մեծ գումարի տրամադրմանը՝ սոցիալական ծախսերի կրճատման պայմաններում: Նրանք նաև դեմ են Իրանի դեմ պատերազմի շարունակմանը, որի համար, ըստ Պենտագոնի,…
Արդեն 12 օր է՝ շարունակվում են ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածները: Ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա հսկողության կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ Մերձավոր Արևելքում է գտնվում ավելի քան 50000 ամերիկացի զինծառայող: Իրանն իր հերթին հարվածել է Հորդանանում և Քուվեյթում ամերիկան ռազմական օբյեկտների:…
Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմը: Foreign Office-ից նշել են՝ պատճառը տարածաշրջանային լարվածության և անվտանգության իրավիճակի մասին թարմ տեղեկատվության ստացումն է: Բրիտանական The Sun թերթի տվյալով՝ ավելի վաղ ՄԹ կառավարությունը տարհանել էր նաև դեսպանին և հյուպատոսական անձնակազմը, և այդ ժամանակից ի վեր նրանք դիվանագիտական գործունեությունը իրականացնում են հեռավար ձևաչափով: Նյութերը գեներացվում են…