Ախալքալաքի մունիցիպալիտետիԿումուրդո գյուղում ավարտին են մոտենում հրապարակի բարեկարգման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետիԿումուրդո գյուղում ավարտին են մոտենում հրապարակի բարեկարգման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության բաժնի պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Կումուրդո գյուղի հրապարակի բարեկարգման աշխատանքների ավարտական փուլին։

Ենթակառուցվածքային նախագծի շրջանակում Կումուրդոյի կենտրոնական հրապարակի հարակից պուրակում կառուցվել են բաց և փակ տաղավարներ, մանկական ժամանցի և մարզման տարածքներ, հետիոտնային արահետներ, ինչպես նաև արտաքին լուսավորության համակարգ։

Բարեկարգվել և կանաչապատվել են պուրակի տարածքները, իսկ հրապարակը համալրվել է անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ բնակիչների համար ավելի հարմարավետ հանրային տարածք ստեղծելու նպատակով։

Նախագիծը ֆինանսավորվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից։ Ծրագրի արժեքը կազմում է 284 500 լարի։