Գանձայում կասֆալտապատվի 1,57 կմ գյուղամիջյան ճանապարհ

Գանձայում կասֆալտապատվի 1,57 կմ գյուղամիջյան ճանապարհ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանի և ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի հետ միասին, Գանձա գյուղում տեղում ծանոթացել է գյուղամիջյան ճանապարհների վերականգնման աշխատանքների ընթացքին։

Նախագիծն իրականացվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։

Աշխատանքների շրջանակում նախատեսվում է ասֆալտապատել 1 կիլոմետր 57 մետր ճանապարհահատված։