Իրանի հետ եվրաեռյակի բանակցությունները չեն կանգնեցնի Իսրայելի հարվածները. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ
Իսրայելը չի դադարեցնի Իրանին հարվածելը, չնայած հունիսի 20-ին «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների և նրանց իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի միջև բանակցություններին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանիել Մերոնը: «Իսրայելը չի մասնակցում այդ հանդիպմանը: Մենք ունենք մեր նպատակները, որոնց դեռ չենք հասել: Հետևաբար, մենք կշարունակենք»,-…
