Ինչպես հութիները ճեղքեցին Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
FRANCE 24-ի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Սիրիայում զարգացումներին, հերթական անգամ վստահեցրել, որ իր երկիրը որևէ դեր չի խաղացել Բաշար Ասադի ռեժիմի տապալման գործում: Հաքան Ֆիդանը հավելել է, որ Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորքերի ներկայությանը՝ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան: Միաժամանակ նա աջակցություն է հայտնել Սիրիայի նոր իշխանության հետ ԱՄՆ և եվրոպական…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Եվրամիությունը չպետք է շտապի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում, ԵՄ առաջնորդները պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերեն՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը Բուլղարիա կատարած այցի ժամանակ: Վիկտոր Օրբանը հիշեցրել է, որ Եվրամիությունում այժմ քննարկումներ են ընթանում Մոսկվայի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու հարցի շուրջ, և որոշումը պետք է ընդունվի հունվարի վերջին: Օրբանը նաև հիշեցրել է, որ…
Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակիցը զոհվել է դեկտեմբերի 15-ին իր ավտոմեքենայի գնդակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաեին: «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական ուժերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից Սեյեդ Դաուդ Բիտարաֆի մեքենան, նա զոհվել է»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բաղաեին ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին:
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտի: Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան տեղեկացրել է, որ թիրախը խոցվել է: ՑԱՀԱԼ-ից էլ հաստատել են, որ հրթիռը հնարավոր չի եղել ոչնչացնել: Հայտնի է առնվազն 14 տուժածի մասին: Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին «Անսար Ալլահ» շարժումը բազմիցս նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վաղ առավոտյան ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարվածել են Թաթարստանի Հանրապետության տարածքին: ԶԼՄ-ները հայտնում են, որ Կազանում բնակելի շենքեր են վնասվել, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, բնակելի որոշ թաղամասերից մասնակի տարհանում է իրականացվում: Ըստ տեղական իշխանության՝ զոհերի մասին տեղեկություններ չկան: Մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է: Ուկրաինական կողմն…
Երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 4 մարդ է զոհվել, 205 մարդ վիրավորվել է։ Վարորդն անմիջապես բերման է ենթարկվել: Տեղական իշխանությունը համոզված է, որ վրաերթը կատարվել է միտումնավոր, իսկ վարորդը գործել է միայնակ: Հաղորդվում է, որ նա 50-ամյա հոգեբույժ է…
Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը՝ հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։ «Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը…
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար: Նախագծի համաձայն՝ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Եվրամիության տարածք մեկնելու համար պետք է վիզա ստանան: Վիզա ստանալու հեշտացված գործընթացները նրանց համար ևս անհասանելի կդառնան: Այս սահմանափակումները չեն վերաբերի մյուս քաղաքացիներին: Նախագիծը դեռ պետք է հաստատի…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը։ «Ոչ մի դիվանագիտական ներկայացուցչություն երբեք չպետք է դառնա թիրախ կամ նույնիսկ ենթարկվի ազդեցության: Սա Ռուսաստանի հերթական բարբարոսական հարձակումն է քաղաքացիական օբյեկտների վրա, որը ցույց է տալիս խաղաղության ձգտման բացակայությունը։ Ես լիակատար համերաշխությունն եմ հայտնում դիվանագիտական անձնակազմին»,- նշել է…
Եվրամիությունը 2025 թվականին հավելյալ 30 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային՝ հայտնել է ԵՄ խորհրդի նախագահը: Անտոնիու Կոշտան նշել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր կառույցը Կիևին արդեն շուրջ 130 միլիարդ եվրոյի օգնություն է հատկացրել: ԵՄ հանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ զուգահեռաբար ջանքեր են գործադրվում Միությանը Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ: «Եթե Կիևն…
Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով՝ Բրյուսելում Եվրամիության առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ արգելքը կտարածվի Ռուսաստանից գազի ցանկացած հոսքի վրա՝ խուսափելու ադրբեջանական գազի անվան տակ դեպի Եվրոպա ռուսական գազի վաճառքի ռիսկից: «Մենք թույլ չենք տա, որ նրանք լրացուցիչ միլիարդներ վաստակեն մեր արյան հաշվին։ Իսկ…
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հենց հիմա էլ պատրաստ է «տեխնոլոգիական մենամարտի դուրս գալ»: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն Ուկրաինայում: Ռուսաստանի նախագահն Արևմուտքին հորդորել է չկասկածել, որ «Օրեշնիկը» լուրջ զենք է: Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի խոսքը՝ Ուկրաինայի նախագահը «ոչ ադեկվատ» է անվանել Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին: Վոլոդիմիր Զելենսկին նաև…
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ հեռախոսազրույցի մասին: «Շարունակելով մեր շփումները փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ՝ քննարկեցինք Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունները, որոնց ամրապնդմանը մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում: Անդրադարձ ենք կատարել նաև միջազգային զարգացումների հարցերին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարները: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցը նախաձեռնել է շվեյցարական կողմը: Սերգեյ Լավրովը և Իգնասիո Կասիսը քննարկել են ԵԱՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կազմակերպության հետագա դեգրադացումը կանխելու տարբերակները։ Օրակարգում է եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ըստ մամուլի հաղորդագրության՝ Լավրովը հերթական անգամ ընդգծել է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը: Նա շեշտել է, որ…
Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են: Քաղաքացիները հավաքվել են Ռուսթավելու պողոտայում՝ բողոքելու Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու՝ կառավարության որոշման դեմ: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել ազատել վերջին օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին։ Ակցիան խաղաղ է անցել, իրավապահների և ցուցարարների միջև բախումներ չեն եղել: Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին նշանակել է երկրի փոխվարչապետ: Վրաստանի կառավարությունում այսօրվանից երեք փոխվարչապետ կա՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխվարչապետներ Վախթանգ Գոմելաուրին և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին: Նախօրեին Գոմելաուրին հայտնվել էր բրիտանական և ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել: Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ օրակարգում են եղել Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները։ «Նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շատ երկար է ձգվում, և կարևոր է հնարավորինս շուտ շարժվել արդար և կայուն խաղաղության ուղով»,- ասված է Գերմանիայի նախարարների կաբինետի…
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի հայտարարել են Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյայի՝ նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեին, Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնի ղեկավար Սուլխան Թամազաշվիլուն, Վրաստանի ՆԳՆ հատուկ առաջադրանքների բաժնիտնօրեն Զվիադ Խարազիշվիլուն և նրա տեղակալ Միլերի Լագազաուրիին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու որոշման մասին: Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վրաստանի իշխանությունները…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Ուկրաինան չի տարանցել ռուսական գազը 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, նույնիսկ եթե այն նախապես գնած լինի երրորդ կամ ուղղակիորեն ԵՄ սպառող երկիրը։ Այդ մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք ուզում խաղեր խաղալ. եթե մի երկիր, որը գազ է ստանում Ռուսաստանից, հետո իր գազն է ուղարկում, ապա դա նույնն է,…
Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-ից մինչև 112 կմ (Նինոծմինդա-Հայաստան սահման) հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
Բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցներ, հետևելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապին, հատուկ ուշադրություն են դարձրել նրա առաջարկին՝ բարձր տեխնոլոգիական «մենամարտ կազմակերպել նրանց համար, ովքեր կասկածում են «Օրեշնիկի» հնարավորություններին»: Ոմանք նրա խոսքերը համարել են պատասխան «արևմտյան թերահավատությանը», մյուսները՝ «կատակ»: Ռուսաստանի ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ ինքը մասնակցել է հրթիռի արտադրության որոշման կայացմանը, և նշել, որ հակառակորդը…
Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձեի հետ միասին ստուգել են Ասպինձայում ավարտված ենթակառուցվածքային աշխատանքները։ Այս մասին տեղեկություն է տարածում Սամցխե-Ջավախքի պետական հոգաբարձուի վարչակազմը։ Նրանց տվյալներով՝ ավանում ավարտվել է երաժշտական դպրոցի և գրադարանի շենքի վերականգնումը, Գուրամիշվիլի փողոցում նոր մարզահրապարակ է կառուցվել։ «Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է երաժշտական դպրոցի շենքը, գրադարանը։ Լամինատե հատակ,…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Ինքնահռչակ Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Լրատվամիջոցները, հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին, գրում են, որ պատգամավորը կրակ է բացել խորհրդարանում և վիրավորել երկու գործընկերների, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում: Միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի ներսում՝ հանրապետությունում մայնինգի սահմանափակման վերաբերյալ փակ նիստի ժամանակ։ Նախնական տվյալով՝ կրակել է պատգամավոր Ադգուր Խարազիան և դիմել փախուստի։ Վիրավորում են…
Ամանորին ընդառաջ կխստացվի փշատերեւ ծառերի ու բույսերի հատման հսկողությունը, հայտնում են բնապահպանական վերահսկողության վարչությունից։ Ըստ տարածված տեղեկության՝ փշատերևների ապօրինի հատման համար տուգանքը առաջին անգամ կազմում է 2000 լարի, երկրորդ անգամ՝ 5000 լարի։ Իսկ եթե վնասի չափը գերազանցի 1000 լարին, ապա անձը կենթարկվի քրեական պատասխանատվության։